Քաղաքականություն

Սերժ Սարգսյանը Մոսկվայում ներկա կլինի Հաղթանակի օրվա գլխավոր միջոցառումներին

4 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը Մոսկվայում ներկա կլինի Հաղթանակի օրվա գլխավոր միջոցառումներին

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակը հայ ժողովրդի համար կարևոր իրադարձություն է, քանի որ հայերն ակտիվ մասնակցություն են ունեցել Խորհրդային Միության պաշտպանությանը: Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ հայ ժողովուրդը տվել է Խորհրդային Միության 117 հերոս, Փառքի բոլոր աստիճանների շքանշանի27 ասպետ և Խորհրդային Միության 5 մարշալ: Այս մասին «Միր» հեռուստաընկերության «Միասին» հաղորդաշարին տված հարցազրույցի ժամանակ նշել է Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Նախագահ Սարգսյանը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Խորհրդային միության տարածքում ապրող մոտ 2.8 մլն հայերից 600 հազարը մասնակցել են Հարենական Մեծ պատերազմին:

«Հայերի վերաբերմունքն այդ պատերազմի նկատմամբ, գուցե, մի փոքր տարբերվել է մյուս ազգերի վերաբերմունքից: Ես ոչ մի կերպ չեմ ցանկանում գերագնահատել հայերի դերակատարությունը կամ ցանկությունն այդ պատերազմում: Պարզապես ցանկանում եմ նշել, որ մենք ամբողջ սրտով ենք կռվել ֆաշիզմի դեմ, և դրա համար պատճառներ են եղել: Կասեմ միայն, որ պատերազմի սկզբում Խորհրդային Հայաստանում բնակվում էր 1 մլն 800 հազար քաղաքացի: Ամբողջ Խորհրդային Միությունում` 2 մլն 800 հազար կամ 2 մլն 700 հազար հայ (ստույգ թիվը չեմ հիշում): Նրանցից 600 հազարը մեկնել է ճակատ: 314 հազարը չեն վերադարձել, զոհվել են: Դա ամեն իններորդ հայն է: Խորհրդային Միությունում բնակվող ողջ հայության մոտ 12 տոկոսը զոհվել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ: Սա մեծ թիվ է, եթե հաշվի առնենք, որ Հայաստանի տարածքում պատերազմական գործողություններ չեն ընթացել, այսինքն՝ քաղաքացիական բնակչությունն անմիջականորեն չի տուժել դրանից»,- ասել է ՀՀ Նախագահը:

Հայաստանի Հանրապետության ղեկավարը հիշեցրել է, որ հայ ժողովուրդը տվել է Խորհրդային Միության 107 հերոս՝ պատերազմի ժամանակ, և պատերազմից հետո՝ ևս տասը: «Խորհրդային Միության 117 հերոս, Փառքի բոլոր աստիճանների շքանշանի27 ասպետ, Խորհրդային Միության 5 մարշալ: Եթե չեմ սխալվում, պատերազմից հետո մենք ունեցել ենք 117 կամ 112 գեներա»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Նա նշել է, որ ինքը ներկա կլինի ամենագլխավոր միջոցառումներին: «Հիմնական հանդիսությունները տեղի են ունենալու Մոսկվայում, ուստի, ես կլինեմ Մոսկվայում: Հրավերն արդեն ստացվել է: Իրականում սա լուսավոր տոն է: Մենք պետք է այն դիմավորենք և ճանապարհենք ի սրտե»,- շեշտել է Հայաստանի Նախագահը:

Հայաստանն ու նախկին Խորհրդային Միության կազմում եղածմյուսպետություններն այս տարի նշում են Հայրենական Մեծպատերազմում հաղթանակի 70-ամյակը: Հոբելյանական միջոցառումների կազմակերպման համար ՀՀ կառավարությունում ձևավորվել է հանձնաժողով, որը գլխավորում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Հայաստանում անցկացվելիք միջոցառումների ծրագրով՝ ողջ տարվա ընթացքում տեղի կունենան գիտական ու մշակութային միջոցառումներ, կցուցադրվեն ֆիլմեր ու կացկացվեն ցուցադրություններ: Իսկ հոբելյանական օրը` մայիսի 9-ին, տոնական միջոցառումներ կանցկացվեն Երևանի «Հաղթանակ» զբոսայգում, որտեղ հարգանքի տուրք կմատուցվի «Անհայտ զինվորի» հիշատակին, տեղի կունենա զինվորական շքերթ և համերգային ծրագիր: Նույն օրը Հանրապետության հրապարակարում ևս կանցկացվի տոնական մեծ համերգ և հրավառություն՝ 70 համազարկով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում