Քանիե Ուեսթը կխաղա Չիկագոյի ավազակախմբերի մասին Սփայք Լիի ֆիլմում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ռեժիսոր Սփայք Լին որոշել Է իր նոր ֆիլմի դերասանական կազմն ու անվանումը: «Չիրաք» (Chiraq) կինոնկարում կխաղան Սեմուել Լ. Ջեքսոնը, Ջերեմի Փիվենը, ինչպես նաեւ ռեփերներ Քանիե Ուեսթը եւ Քոմմոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Wrap-ին:

Սյուժեի դետալներն առայժմ գաղտնի են պահվում, բայց հայտնի Է, որ ֆիլմի գործողությունը տեղի Է ունենալու Չիկագոյում տեղական ելուզակախմբերի միջեւ «ռազբորկաների» ֆոնին:

Chiraq բառը (ստացվել Է Chicago и Iraq-ից) վերջին տարիներին դարձել Է Չիկագոյի ժողովրդականություն վայելող սլենգային անվանումը: Հանցավորության բարձր մակարդակի պատճառով քաղաքը համեմատում են Իրաքի հետ, որտեղ գտնվելը ռազմական գործողությունների պատճառով նույնքան վտանգավոր Է:

Ֆիլմի արտադրությամբ զբաղվելու Է Amazon ընկերության՝ 2010 թվականին ստեղծված եւ առայժմ սերիալների բնագավառում մասնագիտացած կինոդեպարտամենտը:

Ուեսթը վերջերս փոխարինել Է գործակալին եւ պլանավորում Է ավելի ակտիվորեն զբաղվել կինոկարիերայով: «Հեռուստահաղորդավար. եւ կրկին՝ բարեւ ձեզ» կատակերգությունում նկարահանվելուց բացի, նա դերերից մեկն Է խաղացել Բեն Սթիլլերի «Օրինակելի արու 2» ֆիլմում:

Սփայք Լիի նկարահանած ֆիլմերից հայտնի են «Արա ինչպես պետք Է», «Բռնված չԷ՝ գող չԷ» եւ «Մալկոլմ X» կինոնկարները: Նրա վերջին աշխատանքը՝ «Հիսուսի սրբազան արյունը» Էկրաններ Է բարձրացել 2015 թվականի փետրվարին:

Հայերեն Русский

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ

Հայաստանն ու Լեհաստանը պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը. գործարար համաժողով՝ Երևանում