Հայտարարվել են առաջիկա երեք տարիներին «Օսկար»-ի մրցանակաբաշխության ամսաթվերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի կինեմատոգրաֆիական արվեստների եւ գիտությունների ակադեմիան հաղորդել Է «Օսկար» մրցանակի հաղթողների հայտարարման եւ նրանց պարգեւատրման հանդիսավոր արարողությունների անցկացման ամսաթվերը: Ավանդույթի համաձայն, դրանք տեղի են ունենում Լոս Անջելեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Առաջիկա 2016 թվականին արարողությունը կկայանա փետրվարի 28-ին,-նշվում Է տարածված հայտարարության մեջ:-2017 թվականին դափնեկիրների անունների հայտարարման արարողությունը տեղի կունենա փետրվարի 26-ին, իսկ 2018 թվականին՝ մարտի 4-ին»:

Վերջին տասնամյակներին «Օսկար»-ի մրցանակաբաշխությունը սովորաբար անցկացվում Է փետրվար ամսին, այդ կապակցությամբ նշում Է «Լոս Անջելես թայմս» թերթը: «Սակայն 2018 թվականին արարողությունը տեղափոխվել Է մարտին, քանի որ փետրվարի 9-ից մինչեւ 25-ը հարավկորեական Փհենչհան քաղաքում կայանալու են 23-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերը»,-ընդգծում Է հրատարակությունը:

Միաժամանակ, ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Ակադեմիայի կողմից սահմանվել Է, որ առաջիկա «Օսկար»-ի տարբեր կատեգորիաներում մրցանակի անվանակարգորդների անունները կհայտարարեն 2016 թվականի հունվարի 14-ին:

1929 թվականին հիմնված «Օսկար» մրցանակն ամենահեղինակավորներից մեկի կարգավիճակն ունի ժամանակակից կինեմատոգրաֆի մեջ:

Լուսանկարը`EPA

Հայերեն Русский

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ

Հայաստանն ու Լեհաստանը պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը. գործարար համաժողով՝ Երևանում