«Եվրատեսիլ-2015» մրցույթը կթարգմանեն խուլերի միջազգային լեզվով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթը, որը մայիսին տեղի կունենա Վիեննայում, մատչելի կլնի նաեւ լսողության խանգարում ունեցող մարդկանց համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտարարել Է ORF հեռուստառադիոընկերության հասարակայնության հետ կապերի տնօրեն Մարտին Բիդերմանը, որն զբաղվում Է առաջիկա «Եվրատեսիլի» կազմակերպման հարցերով: Նա հիշեցրել Է առաջիկա մրցույթի նշանաբանը՝ «Կառուցելով կամուրջներ»:

«Այս մրցույթը բաց կլինի ամբողջ աշխարհի առջեւ, շատ հանդուրժողական: Մենք ցանկանում ենք, որ բոլորը տեսնեն, որ մեր երկիրը՝ Ավստրիան, եւ նրա մայրաքաղաքը սրտաբաց են, եւ այնտեղ ուրախ են հյուրերի ժամանմանը: Ամբողջ մրցույթը կթարգմանվի խուլերի միջազգային լեզվով: «Եվրատեսիլը» տեղի կունենա Վիեննայի խոշորագույն հարթակում՝ «Վիներ Շտադտհալլեում»: Ապրիլի 6-ին սկսվել Է դեկորացիաների, բեմի մոնտաժումը»,- հայտնել Է Բիդերմանը:

Նրա խոսքով՝ դահլիճը, որտեղ տեղի կունենա «Եվրատեսիլը», կարող Է տեղավորել մինչեւ 120 հազար մարդ:

Ընդամենը կանցկացվի ինը միջոցառում. երեք ցուցադրություն ժյուրիի համար, երեք հեռուստատեսային շոու եւ եւս երեքը՝ երեխաներով ընտանիքների համար: Միեւնույն «Վիներ Շտադտհալլե» համալիրում կտեղավորվի նաեւ մամուլի կենտրոնը, որը կարող Է ընդունել մինչեւ 1,7 հազար լրագրողների:

«Այս ամենի սիրտը կլինի անշուշտ բեմը: Այն ձեւավորված Է մեծ աչքի տեսքով, որը միաժամանակ նաեւ դարպասներ Է, ճակատամուտք: Այդ «աչքը» բաղկացած Է 1,3 հազար գլաններից, որոնք լուսավորվում են տարբեր գույներով»,- հավելել Է ORF հեռուստառադիոընկերության հասարակայնության հետ կապերի տնօրենը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը`РИА Новости

Հայերեն Русский

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ

Հայաստանն ու Լեհաստանը պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը. գործարար համաժողով՝ Երևանում