Մենք պարտք ունենք լիբանանցիներին վերադարձնելու, թեև երբեք չենք կարողանա փոխհատուցել այն. Սերժ Սարգսյան

4 րոպեի ընթերցում

ՀՌՈՄ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայերը պարտք ունեն Լիբանանին տալու. հենց այս վստահությամբ է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարում, որ հպարտ է՝ Լիբանանում խաղաղապահների առաքելություն ունենալու համար: Այս մասին Նախագահ Սարգսյանը հայտարարել է Իտալիայի պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտիի հետ պաշտպանության նախարարությունում կազմակերպված տեսակոնֆերանսի ժամանակ, որն անցկացվել է Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո համատեղ խաղաղապահ գործողություն իրականացնող հայ և իտալացի զինվորների հետ: «Մենք պարտք ունենք լիբանանցիներին վերադարձնելու, թեև երբեք չենք կարողանա փոխհատուցել այն, ինչը նրանք արեցին ցեղասպանությունից մազապուրծ մեր քույրերի և եղբայրների համար. նրանք ոչ միայն հնարավորություն տվեցին մեր հայրենակիցներին ապրելու իրենց երկրում, այլ նաև պահպանելու իրենց ինքնությունը, ազգային արժանապատվությունը: Ես հպարտ եմ ու մի քիչ էլ հուզված, որ այսօր ճակատագիրն այս հնարավորությունը տվել է մեր զինված ուժերին, և այս հնարավորության անմիջական կատարողները դուք եք»,-ասել է Հայաստանի ղեկավարը:

Սերժ Սարգսյանը խորհրդանշական է համարել, որ իր պաշտոնական այցն Իտալիա մեկնարկում է Իտալիայի Պաշպանության նախարարի հետ յուրահատուկ հանդիպմամբ և տեսակոնֆերանսով, ինչը նշանակում է, որ հայ-իտալական հարաբերություններում ռազմական փոխգործակցությունն ունի իր յուրահատուկ տեղը: «Տասնմեկ տարի առաջ, ղեկավարվելով անվտանգության ոլորտում կոլեկտիվ պատասխանատվության գիտակցումով, մենք սկսեցինք մասնակցել խաղաղապահ առաքելություններում: Առաջինը Կոսովոն էր և, հաշվի առնելով փորձի հաջողված լինելը, մենք շարունակեցինք այն Իրաքում, Աֆղանստանում և հիմա էլ ձեր անմիջական մասնակցությամբ՝ Լիբանանում: Ուզում եմ հատուկ շեշտել Լիբանանում իրականացվող առաքելության կարևորությունը մեզ համար. Լիբանանը ոչ միայն շատ հեռու պատմական ժամանակներում, այլ նաև հիմա մեզ համար բարեկամ երկիր է: Ես նաև հպարտ եմ, որ իտալացի զինվորականները, իսկ աշխարհին հայտնի է, որ իտալացիները լավ զինվորներ են, լավ սպաներ են, գոհ են ձեր ծառայությունից: Ես շատ ուրախացա, երբ քիչ առաջ Պաշտպանության նախարարն ասաց, որ դուք լավ եք ծառայում: Շնորհակալ եմ»,-ընդգծել է ՀՀ Նախագահը:

Նա հայ զինծառայողներին կոչ արեց հիշել, որ կատարելով կոնկրետ առաքելություն Լիբանանում՝ նրանք իրենց ավանդն են դնում ոչ միայն տարածաշրջանում, այլ ամբողջ աշխարհում խաղաղությունը պահպանելու հարցում, իսկ սա շատ կարևոր առաքելություն է:

Հայ խաղաղապահների 32 հոգանոց դասակը 2014թ. նոյեմբերի 26-ից ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում՝ իտալական հրամանատարության ներքո, խաղաղապահ առաքելություն է իրականացնում Լիբանանում: Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 8-ի երեկոյան պաշտոնական այցով ժամանել է Իտալիայի Հանրապետություն և հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ: Հանրապետության Նախագահն ապրիլի 12-ին կայցելի Վատիկան, որտեղ կմասնակցի Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Սուրբ Պետրոսի տաճարում մատուցվելիք պատարագին՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Հայերեն English Русский

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-22/10/26

Ասիական ինդեքսներ - 22/10/26

Անձանց տվյալները, որոնց վերաբերյալ որոշումներ են կայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրություն չսկսելու մասին, գաղտնի են. Դատախազությունը պարզաբանում է

Ֆրանսիայում գրանցվել է Շամոնդա վիրուսով մարդու վարակման առաջին դեպքը

Բուլղարիայում մեկնարկել է Պլովդիվի գիտության փառատոնը. BTA

Կենսաչափական նոր համակարգի ներդրումը ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում ամենածավալուն ռեֆորմն է․ Նելլի Դավթյան

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը «Կինոդարան» հարթակի թիմի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

ՀԷՑ-ի բաշխման ցանցի նոր բաժանորդ դառնալու հայտերի թիվը 2026 թվականին կտրուկ աճել է

Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը

Պուտինը Ուիթքոֆին չի հանձնել ուկրաինական կարգավորման վերաբերյալ առաջարկներ պարունակող փաստաթղթեր. Պեսկով