Disney-ը ֆիլմ Է նկարահանելու «Պինոկիո»-ի մոտիվներով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Walt Disney ստուդիան հայտարարել Է, որ live-action ձեւաչափով լիամետրաժ ֆիլմ Է նկարահանելու փայտե մարիոնետ Պինոկիոյի մասին իտալացի գրող Կառլո Կոլոդիի հեքիաթի մոտիվներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Deadline պորտալը:

Սցենարը գրելու Է Փիթեր Հեջեսը՝ «Աշխարհի քարտեզը» դրամայի հեղինակը, որտեղ գլխավոր դերը խաղացել Է Սիգուրնի Ուիվերը:

Ավելի վաղ Պինոկիոյի արկածների Էկրանավորման ցանկության մասին հայտարարել Է Warner Bros-ը: Սկզբում կարծում Էին, որ ֆիլմի ռեժիսորը կլինի Թիմ Բերթոնը, բայց 2013 թվականին հայտնի դարձավ, որ նախագծի ղեկավարությունը հանձնել են Բեն Սթիլլերին: Ատաղձագործ Հեպետոյի դերի համար, որն ստեղծել Է Պինոկիոյին, ընտրել Էին Ռոբերտ Դաունի կրտսերին:

«Պինոկիո»-ի իր տարբերակն Էր պատրաստել նաեւ ռեժիսոր Գիլիերմո դել Տորոն: Նա պատրաստվում Էր լիամետրաժ ֆիլմ նկարահանել տիկնիկային անիմացիայի տեխնիկայով: Սակայն 2013 թվականի փետրվարին պարզ դարձավ, որ նախագիծը սառեցվել Է: Պատճառը անբավարար ֆինանսավորումն Էր:

Պինոկիոյի մասին հեքիաթը քանիցս Էկրանավորվել Է: Ամենահայտնի կինոտարբերակը եղել Է ՈՒոլթ Դիսնեյի ստուդիայի 1940 թվականի նկարահանումը: Բացի այդ, 2002 թվականին հեքիաթն Էկրանավորվել Է Իտալիայում: Ֆիլմը նկարահանել Էր իտալացի հանրաճանաչ դերասան եւ ռեժիսոր Ռոբերտո Բենինին, որը նաեւ խաղացել Է ֆիլմի գլխավոր դերը:

Հայերեն Русский

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ

Հայաստանն ու Լեհաստանը պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը. գործարար համաժողով՝ Երևանում