Շոու բիզնես

Ռոբերտ դե Նիրոն խաղալու Է Ferrari-ի հիմնադիրի դերը

1 րոպեի ընթերցում

Ռոբերտ դե Նիրոն խաղալու Է Ferrari-ի հիմնադիրի դերը

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասան Ռոբերտ դե Նիրոն խաղալու Է նշանավոր Էնցո Ֆերարիի դերը, որը հիմնել Է համանուն իտալական լեգենդար ապրանքանիշը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հաղորդել Է Motorsport-ը՝ վկայակոչելով Il Messaggero-ն, նկարահանումները կսկսվեն մոտ ժամանակներս: Կինոնկարը պետք Է Էկրան բարձրանա 2016 թվականին:

«Ինձ համար մեծ պատիվ Է պատմել այդ ազդեցիկ մարդու կյանքի մասին, որը հեղաշրջում կատարեց ավտոմեքենաների աշխարհում եւ փոխեց պատմությունը»,-հայտարարել Է դե Նիրոն:

Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ պրոդյուսերությամբ կզբաղվի նախկին լուսանկարիչ Ջանի Բոցակին, որը Triworld Cinema-ի սեփականատերն Է, ինչպես նաեւ դե Նիրոյին պատկանող Tribeca Enterprises-ը: Բոցակիի խոսքով՝ ֆիլմի ռեժիսորը լինելու Է Քլինթ Իսթվուդը, որը հետաքրքրված Է նախագծով, բայց մտադիր Է նախ կարդալ սցենարը:

Ֆիլմի ստեղծողները խոշորբյուջետային ֆիլմ են խոստանում, որի սյուժեն կընգրկի ապրանքանիշի հիմնադրման պահից՝ 1940-ականներից մինչեւ 1980-ական թվականներն ընկած ժամանակաշրջանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում