8 քայլ, որ Քարդաշյանները պետք է անեն Հայաստան այցի ընթացքում. E-online

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական E-online ժամանցային կայքը, որն ամենայն ուշադրությամբ հետևում է Քիմ Քարդաշյանի և նրա ընտանիքի այցին Հայաստան, արել է 8 տարբեր առաջարկ, որոնք աշխարհահռչակ ընտանիքը կարող է իրականացնել ութօրյա այցի ընթացքում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կայքն առաջարկել է նախ և առաջ այցելել Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: «Այս թանգարանը, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին (մի հարց, որի մասին այդքան մտածում և խոսում է Քիմը), երկրի ամենանշանավոր վայրերից է»,- գրում է E-online-ը:

Հաջորդ առաջարկը բիբլիական Արարատ սարի հետ սելֆի անելն է: «Այդ գագաթի վրա է կանգ առել Նոյի տապանը: Դա կդառնա լեգենդար լուսանկար»,- նշում է կայքը:

Որպես Հայաստանում անելու անհրաժեշտ քայլ` E-online-ը առաջարկել է լանչի ժամանակ համտեսել սուշի:

Միաժամանակ կայքը խորհուրդ է տվել գոտկատեղի ամրապնդման վարժություններ անել երկրի տարածքում գտնվող վանքեր այցելելու ժամանակ: «Միայն այն պատճառով, որ հանգստի ես մեկնել, չի նշանակում, որ պետք է չհետևես մարզավիճակիդ»,- գրում է բրիտանական ժամանացային էջը:

E-online-ը Քարդաշյաններին առաջարկում է մասնակցել բակային շախմատի խաղերի, քանի որ այդ խաղը մեծ հեղինակություն է վայելում Հայաստանում, բացի այդ դա շատ լավ հնարավորություն է տեղացիներին լավ ճանաչելու համար:

Բրիտանական կայքի առաջարկների թվում են նաև մոտակա սրահներից մեկում արևայրուք ընդունելը, Dalma Garden Mall առևտրի կենտրոն այցելելը: E-online-ն ամենավերջում Քարդաշյաններին խորհուրդ է տալիս ուշադիր լինել տարբեր տեսարժան վայրեր այցելելուց հետո հյուրերի գրքում գրառում թողնելիս:

Հայերեն English Русский

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար

ԱՄՆ-ի հարվածներն իրանական նավերին հանգեցնում են լարվածության սրման. Իրանի ԱԳՆ

ՀՀ Սահմանադրությունը որևէ կերպ խոչընդոտ չէ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Սարգիս Խանդանյան

Ծրագրավորողների միջազգային օր․ Հայաստանում ի՞նչ սարքավորումներ ու աքսեսուարներ են պահանջված և ի՞նչ նվիրել ծրագրավորողին

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP