Քարդաշյանների ընտանիքի ժամանումը Հայաստան` լուսանկարներով և տեսանյութով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ամերիկահայ հայտնի հեռուստատեսային աստղ Քիմ Քարդաշյանն ու իր ընտանիքն արդեն Հայաստանում են:Քարդաշյաններին«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել են աղուհացով և ճանապարհել հյուրանոց: Հիշեցնենք, որնրանք իրենց պատմական հայրենիք են ժամանել` ոգեկոչելու 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:Օդանավակայանում նրանց դիմավորել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը, Ազգային մրցունակության հիմնադրամի նախագահ Արման Խաչատուրյանը: