ՀՀԿ Արաբկիրի երիտկազմակերպությունը Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում է նախաձեռնել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀԿ Արաբկիր վարչական շրջանի երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ ապրիլի 8-ին անցկացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Միջոցառման պաշտոնական հյուրերի թվում էր Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը և մյուս համայնքների շրջանային երիտասարդական կազմակերպությունների ղեկավարները: «Արմենպրես»-ինայս մասին տեղեկացրին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մամուլի ծառայությունը:
Միջոցառման ընթացքում ՀՀԿ-ական երիտասարդները հակիրճ ներկայացրել են Ցեղասպանության պատմությունը, ասմունքել, մասնակցել են Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը և երաժշտական համարով ամփոփել միջոցառումը:
Միջոցառման նպատակն էր բարձրացնել հայ երիտասարդության շրջանում մեկ դար առաջ իրականացված ոճրագործության վերաբերյալ իրազեկվածության մակարդակը և ևս մեկ անգամ բարձրաձայնել հայ ժողովրդի ցավի ու կորստի մասին: