Հոլիվուդում ֆիլմ կնկարահանեն Բերեզովսկու եւ Աբրամովիչի մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Warner Bros. եւ RatPac Entertainment ընկերությունները մտադիր են նկարահանել ֆիլմ, որի հերոսներ կդառնան, մասնավորապես, ռուսաստանցի ձեռնարկիչներ Բորիս Բերեզովսկին եւ Ռոման Աբրամովիչը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Hollywood Reporter-ին: Կինոնկարը հիմնված կլինի ամերիկացի գրող եւ սցենարիստ Բեն Մեզրիչի «Մի օր Ռուսաստանում. Օլիգարխների վերելքը. իսկական պատմություն պատվամոլության, հարստության, դավաճանության եւ սպանության մասին» գրքի հիման վրա:

Մեզրիչի ստեղծագործությունն ԱՄՆ-ում գրախանութների վաճառասեղաններին կհայտնվի հուլիսի 2-ին: Հրատարակությունը նշում Է, որ գրքի գաղափարը պատկանում Է կինոռեժիսոր Բրետ Ռետներին («Լարված ժամ», «Իքս մարդիկ. Վերջին ճակատամարտը», «Անտանելի բոսերը»), որն անձամբ ծանոթ Է եղել ռուսաստանցի մի քանի օլիգարխների հետ: Նա Էլ Մեզրիչին, որի գրքերով են նկարահանվել «Սոցիալական ցանցը» եւ «Քսանմեկը», առաջարկել Է գիրք գրել այդ մասին:

Ռետներն ինքը հանդես կգա որպես ապագա կինոնկարի գործադիր պրոդյուսեր, բայց դրա ռեժիսորի, ինչպես եւ դերասանների հարցում, առայժմ որոշում չունի: Չի ճշտվում նաեւ կինոժապավենի թողարկման ժամկետը:

Բորիս Բերեզովսկին մահացել Է 2013 թվականի մարտի 23-ին Ասկոտում՝ Լոնդոնից ոչ հեռու, 67 տարեկան հասակում: Նրա մահվան պատճառը պաշտոնապես պարզված չԷ: Ռուսաստանից փախչելուց հետո գործարարը 2003 թվականին ապաստան Է ստացել Մեծ Բրիտանիայում: Ռուսաստանում նա մեղադրվում Էր բազմաթիվ հանցագործություններում:

48-ամյա Ռոման Աբրամովիչը՝ միլիարդատեր ձեռնարկիչ Է, Լոնոդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատերը եւ Չուկոտկայի Ինքնավար Օկրուգի նախկին նահանգապետը: 1995 թվականին նա Բերեզովսկու եւ Ալեքսանդր Սմոլենսկու հետ համատեղ իրականացրել Է խոշոր նախագիծ նավթարդյունաբերության ոլորտում: Գործընկերներին հաջողվել Է Կրեմլում շահապաշտպանության հասնել «Սիբնեֆտ» ընկերության ստեղծման հարցում, որը նավթարդյունահանման մակարդակով աշխարհում զբաղեցնում Է 20-րդ, իսկ Ռուսաստանում վեցերորդ տեղը:

Լուսանկարը`РИА Новости

Հայերեն Русский

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը