Իտալական մամուլն ադրադարձել է Հռոմի պապի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական Rome Reports հեռուստաընկերությունը պատրաստել է հատուկ ռեպորտաժ ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրվածպատարագի վերաբերյալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հեռուսատատեսության հետ զրույցում Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպան Միքայել Մինասյանը նշել է, որ Հռոմի պապի` պատարագ մատուցելու համաձայնություն տալու փաստն արդեն իսկ շատ բանի մասին է խոսում: Դեսպանը հույս է հայտնել, որ պատարագը չի քաղաքականացվի:

«Հայերի համար այս 100-րդ տարելիցը շատ չի տարբերվելու մեկ, երկու, հինգ, վեց, յոթ կամ անգամ 200 տարի հետո զգացածից: 100 տարի հայերն իրենց ներքին կռիվն են մղել անարդարության և անտեղյակության դեմ: Այս տարելիցը կարևոր է աշխարհի համար, հայերի համար, այս պահին, այն շատ բան չի փոխում, սակայն սա միջոց է աշխարհի համար՝ իմանալու ճշմարտությունը»,- ասել է ՀՀ դեսպանը:

Երկու տարի առաջ Հռոմի պապը Կիլիկիայի պատրիարքի հետ զրույցում կատարվածն անվանել է 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Դեսպան Միանսյանի գնահատմամբ` պատմությունը կրկնվում է. «Իրաքի և Սիրիայի քրիստոնյաները փրկության այն նույն ուղիներից են օգտվում, ինչ հայերը 100 տարի առաջ: Ինչո՞ւ: Որովհետև կառավարությունները մերժում են պատմությունը, խուսափում խոսել ճշմարտության մասին»,- ասել է նա:

Ռեպորտաժում նշվում է , որ կիրակի օրը մատուցվելիք պատարագից Հռոմի պապը պաշտոնապես Սբ Գրիգոր Նարեկացուն կհռչակի Եկեղեցու դոկտոր:

Հայերեն Русский

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը