Շոու բիզնես

Քարդաշյանների ընտանիքն սկսել է ուխտագնացությունը դեպի Հայաստան

2 րոպեի ընթերցում

Քարդաշյանների ընտանիքն սկսել է ուխտագնացությունը դեպի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քիմ Քարդաշյանին և Քայնե Ուեսթին իրենց դստեր հետ Հայաստանի ժամանակով ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը տեսել են Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբˋ ինչպես հաղորդում է բրիտանական Daily Mail-ը, Քարդաշյանների ընտանիքն սկսել է իր ուխտագնացությունը դեպի պատմական հայրենիքˋ ոգեկոչելու Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Քիմ, Քորթնի և Քլոե Քարդաշյանների հայրը՝ ամերիկահայ փաստաբան Ռոբերտ Քարդաշյանը հայկական ծագում է ունեցել, ուստի Երևան կատարելիք այցը կարևոր ուխտագնացություն է աստղային ընտանիքի համար: Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, Հայաստան կատարելիք հատուկ ճանապարհորդության համար Քիմ Քարդաշյանը երկարացրել է մազերը և վերադարձրել բնական գույնը:

Daily Mail-ը հայտնում է նաև, որ Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի առնչությամբ Հայաստան այցելող հայտնի աստղերից են Ջորջ Քլունին և նրա կինը հայտնի իրավաբան Ամալ Քլունին, Քաղաքական գործիչներից ամենանշանավորը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն է:

Usmagazine.com կայքն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Քարդաշյաններն այս շաբաթ պատրաստվում են Հայաստան այցելել: Հայաստանում աստղային ընտանիքը նկարահանելու է «Keeping Up With the Kardashians» շոուի հերթական մասերից մեկը:

Լուսանկարը`http://www.dailymail.co.uk/

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում