Նախագահը հրավիրել է ռուսաստանյան ներդրողներին մասնակցելու Հայաստանի տնտեսական զարգացմանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ձևավորված տնտեսական գործունեության բարենպաստ միջավայրը՝ Հայաստանի նախագահը հրավիրել է ՌԴ ներդրողներին մասնակցելու Հայաստանի տնտեսական զարգացմանը: Այս թեմայով Սերժ Սարգսյանը խոսել է ռուսաստանյան Россия 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Հայաստանի Հանրապետության նախագահն անդրադարձել է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության ընձեռած հեռանկարներին և նշել, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելով Հայաստանը ճիշտ ընտրություն է կատարել, քանի որ անդամակցությամբ վերացել են տնտեսական գործակցության խոչընդոտները: «Մենք դառնում ենք 170 միլիոնանոց շուկայի մասնակից, իսկ փոքր Հայաստանի համար դա շատ լավ նվաճում է: Ավելին, այն, որ ԵԱՏՄ գործունեությունը՝ հիմնված է ունիվերսալ, թափանցիկ ու քաղաքակիրթ կանոնների վրա միայն օժանդակելու է մեր ժողովրդի բարեկեցությանը»,- ասել է Նախագահ Սարգսյանը:

ՀՀ Նախագահը նշել է 3 հանգամանք, որոնք պետք է հաշվի առնել ԵԱՏՄ-ի անդամակցության առումով. «Մեր գյուղատնտեսական արտադրանքի հիմնական մասը իրացվում է Եվրասիական տնտեսական միության, մասնավորապես ռուսաստանյան շուկայում: Եթե ռուբլու արժեզրկմամբ ի հայտ են եկել խնդիրներ ՌԴ քաղաքացիների համար, դա նշանակում է, որ խնդիրներ են առաջ եկել նաև մեր արտադրողների համար: Երկրորդ, գաղտնիք չէ, որ ՀՀ շատ քաղաքացիներ և ազգությամբ հայեր, աշխատելով Ռուսաստանում, դրամական միջոցներ են ուղարկում իրենց հարազատներին: Եթե այդ տրանսֆերտների ծավալն այժմ մնացել է նույնը, ավելին, ավելացել է տասներեք տոկոսով, ապա արժութային արտահայտությամբ այդ միջոցները կրճատվել են շուրջ 2 անգամ: Երրորդ, Ռուսաստանը ՀՀ տնտեսության հիմնական ներդրողն է, և եթե ի հայտ են եկել խնդիրներ ռուս ներդրողների մոտ, ապա մեզ մոտ ևս խնդիրներ կլինեն»,- ասել է ՀՀ Նախագահը: Խոսելով մակրոտնտեսական որոշ հարցերի մասին, Նախագահ Սարգսյանն ասել է. «Վստահ եմ, որ ցանկացած այլ իրավիճակում այն խնդիրները, որ այժմ կան, կլինեին ավելի մեծ, քանի որ առաջին հերթին մեր տնտեսությունները փոխկապակցված են: Անկախ նրանից` մենք կդառնայինք ԵԱՏՄ անդամ, թե ոչ, եթե Ռուսաստանի տնտեսության մեջ լինեն խնդիրներ, դրանք չեն կարող չարտացոլվել մեր տնտեսությունում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է ՀՀ Նախագահը: Անդրադառնալով ռուսական փոքր ու միջին բիզնեսի ներգրավմանը Հայաստանի տնտեսությունում Սերժ Սարգսյանը նշել է. «Մենք հույս ունենք, որ որոշ ժամանակ անց մեր երկրում կառաջանան ձեռնարկություններ ու ընկերություններ, որոնք արտադրելով Հայաստանում` կկարողանան արտահանել ԵՄ և ԵԱՏՄ շուկաներ»:

Հայերեն English Русский

Թրամփը Հռոմի ստատուտի մասնակից բոլոր երկրներին կոչ է արել անհապաղ դուրս գալ Միջազգային քրեական դատարանից

Թրամփը խաղաղության գործընթացից խոսելիս ՄԱԿ-ի ամբիոնից մեջբերել է Փաշինյանին և Ալիևին

Իրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետ

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ նախագիծը

ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան Արկտիկայի անվտանգությունն ամրապնդելու համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան

Բեռլինից Հայաստան ժամանած բացառիկ թանգարանային նմուշներն արդեն հասանելի են արվեստասերների լայն շրջանակին

Սարգիս Խանդանյանի համոզմամբ` հայկական ապրանքները Չինաստանում ավելի լայն ներկայացնելու մեծ ներուժ կա

Սեպտեմբերի 23-ից Վարդանանց փողոցի մի հատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը

Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր պատասխանատուներից մեկն այսուհետ կլինի Մայքլ Օ’Նիլը