Շոու բիզնես

Քարդաշյանները Սուրբ Զատկին եկեղեցի են այցելել

1 րոպեի ընթերցում

Քարդաշյանները Սուրբ Զատկին եկեղեցի են այցելել

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը տարել են իրենց դստերը՝ Նորթին եկեղեցի՝ տոնելու Սուրբ Զատիկը Քորթնիի, Քլոեի և Քենդալի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով dailymail.co.uk կայքը, ընտանիքը միշտ էլ Ջեններ-Քարդաշյանների համար առաջին տեղում է: Եվ Քիմ Քարդաշյանն իր ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ իրենց զբաղված գրաֆիկներում ժամանակ են գտել տոնելու սուրբզատիկյան կիրակին իրենց փոքրիկ Նորթի հետ: Նրանք եղել են West Hills եկեղեցում Քորթնիի, Քլոեի, Քենդալի և Քրիս Ջենների հետ սպիտակ հագուստով:

Usmagazine.com կայքն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Քարդաշյաններն այս շաբաթ պատրաստվում են Հայաստան այցելել: Հայաստանում աստղային ընտանիքը նկարահանելու է «Keeping Up With the Kardashians» շոուի հերթական մասերից մեկը: Աղբյուրը նշել է, որ Հայաստան կգան բոլորը բացի Քենդալ Ջեններից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում