ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերգեյ Մոկրիցկու՝ ռուս-ուկրաինական համատեղ արտադրած «Սևաստոպոլի ճակատամարտը» ֆիլմը հանգստյան օրերի տվյալներով առաջատար է ռուսական կինովարձույթում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ռիա Նովոստին, kinobusiness.com կայքը գրում է, որ լեգենդար կին-դիպուհակար Լյուդմիլա Պավլիչենկոյի կյանքը ներկայացնող դրաման շաբաթ և կիրակի վաստակել է 3,26 միլիոն դոլար: Ֆիլմում գլխավոր հերոսուհուն մարմնավորում է Յուլյա Պերեսիլդը: Ֆիլմն ապրիլի 2-ից նաև հայկական կինովարձույթում է:
Ռուսական կինովարձույթում երկրորդ տեղն է զբաղեցրել Տաիր Մամեդովի «Կանայք ընդդեմ տղամարդկանց» կատակերգությունը, իսկ երրորդ տեղում Ալեքսանդր Վոյտինսկու «Ուրվականը», որի գլխավոր դերում հանդես է եկել Ֆյոդոր Բոնդարչուկը: Չորրորդ տեղում Տիմ Ջոնսոնի «Տուն» մուլտֆիլմն է, իսկ հինգերորդ տեղում՝ Կազուակի Կիրիայի «Վերջին ասպետները»: