Հասարակական

Ռոբերտ Ֆիսկը զուգահեռներ է տարել օսմանյան թուրքերի և ԻԼԻՊ-ի միջև

2 րոպեի ընթերցում

Ռոբերտ Ֆիսկը զուգահեռներ է տարել օսմանյան թուրքերի և ԻԼԻՊ-ի միջև

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մերձավոր Արևելքում քրիստոնյաների ողբերգությունը չի սկսվել «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսամսիտական կազմակերպությունից. թեպետ Հայոց ցեղասպանությունից անցել է հարյուր տարի, սակայն քրիստոնեական փոքրամասնությունը կրկին տառապում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին բրիտանական Independent պարբերականում հրապարակված իր հոդվածում նշել է հայտնի լրագրող Ռոբերտ Ֆիսկը:

Անդրադառնալով աշխարհի տարբեր կետերում քրսիտոնյաների, եզդիների դեմ իսլամիստ ծայրահեղականների գործողություններին` Ֆիսկը իրավամբ փաստում է, որ հիմա, երբ հայերը հիշատակում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, ճիշտ ժամանակն է, կատարվածն ընդունելու որպես ցեղասպանական գործողություն, ինչպես նաև համարելու այն ոչ միայն որպես Օսմանյան կայսրության փոքրամասնության, այլև առհասարակ որպես քրիստոնյա փոքրամասնության սպանություն` իրականացված ոչ միայն նրանց հայ, այլ նաև քրիստոնյա լինելու պատճառով: Լրագրողը նշում է, որ հայերի ճակատագիրն ունի որոշ յուրահատուկ զուգահեռներ ներկայիս Իսլամական պետության կողմից իրականացվող սպանությունների հետ: «Հայ տղամարդիկ սպանվեցին: Կանայք կամ բռնաբարվեցին, ստիպողաբար փոխեցին կրոնը, կամ սովամահ եղան: Երեխաները ողջ-ողջ այրվեցին… Իսլամական պետության դաժանությունը նոր երևույթ չէ, պարզապես դրա իրականացման մեխանիզմներն ավելին էին, որին չէին էլ կարող երբևէ ձգտել իսլամիստ ծայրահեղականների նախնիները»,- գրում է լրագրողը: Նա ընդգծում է, որ Իսլամական պետությունը և 1915 թվականի օսմանյան թուրքերն ունեին ընդհանուր դաժանություն` ավելի հիմնված գաղափարախոսության և անգամ աստվածաբանության, քան ռասիզմի վրա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում