Շոու բիզնես

Prodigy-ն վեցերորդ անգամ գլխավորել է ալբոմների բրիտանական չարտը

1 րոպեի ընթերցում

Prodigy-ն վեցերորդ անգամ գլխավորել է ալբոմների բրիտանական չարտը

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Prodigy-ի նոր լույս տեսած ալբոմը՝ The Day Is My Enemy-ն, իսկույն դարձել է ամենաշատ վաճառվողը, չնայած քննադատների տարաբնույթ արձագանքներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Շաբաթվա արդյունքներով Էսեքսի այս տեխնոխումբը, որը ասպարեզ է եկել 1990 թվականին, նախորդ շաբաթվա լավագույն ալբոմը՝ Ջեյմս Բեյի Chaos and the Calm-ը, հետ է մղել երկրորդ տեղը:

Guardian թերթը Prodigy-ի նոր ալբոմը ներկայացնում է որպես հաջող վերադարձ այն դեպքում, երբ Rolling Stone հանդեսը նոր ալբոմի երգերը գնահատում է «ձանձրացնող եւ միօրինակ»:

Prodigy-ի՝ բրիտանական չարտի առաջին տեղը գրաված նախորդ ալբոմների թվում են Music For The Jilted Generation-ը (1994), The Fat Of The Land-ը (1997), Always Outnumbered, Never Outgunned-ը (2004), Their Law: The Singles 1990-2005 (2005) եւ Invaders Must Die-ը (2009):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում