ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` Արմեն Մարտիրոսյանը նշանակել է Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հրամանագրում նշված է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով`
ո ր ո շ ու մ ե մ.
Արմեն Մարտիրոսյան նշանակել Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Նյու Դելի)»: