ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանգիր է ստորագրելԱրա Հակոբյանին Հնդկաստանում, Շրի Լանկայում, Նեպալում և Մալայզիայում ՀՀ դեսպանի արտակարգ և լիազոր պաշտոնից ազատելու մասին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հրամանագրում նշված է.
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Արա Հակոբյանին ազատել Հնդկաստանի Հանրապետությունում, Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունում, Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում և Մալայզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»: