Ստյուարդուհիները Նիկոլ Քիդմանին քննադատել են Etihad Airways-ի գովազդում նկարահանվելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ստյուարդուհիները դերասանուհի Նիկոլ Քիդմանին մեղադրել են այն բանում, որ նա, նկարահանվելով Արաբական Միացյալ Էմիրությունների Etihad Airways ավիաընկերության գովազդում, աջակցել Է կանանց նկատմամբ խտրականությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է ավստրալական The Daily Telegraph-ը:

Քիդմանին հասցեագրված նամակում պրոֆեսիոնալ բորտուղեկցորդների ասոցիացիայի նախագահ Լորա Գլեյդինգը բացատրում Է, թե ինչում Է մեղավոր դերասանուհին. «Կանանց միջազգային օրը՝ Մարտի 8-ին, դուք հայտարարել եք, որ բոլոր կանայք պետք Է ունենան հավասար իրավունքներ եւ հնարավորություններ, իսկ դրանից հետո նկարահանվել եք այն ավիաընկերության գովազդում, որը աշխատանքից հեռացնում Է կանանց, հենց որ իմանում Է նրանց հղի լինելու մասին»:

Մինչդեռ Etihad Airways-ում հերքում են այդ մեղադրանքները: Այնտեղ հավաստիացրել են, որ իրենց աշխատակիցներին աջակցում են հղիության ժամանակ եւ դրանից հետո եւ պահպանում են GCAA-ի (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն) պահանջները: Դերասանուհու կամ նրա ներկայացուցչի մեկնաբանություններ առայժմ չեն եղել:

Քիդմանն ավիաընկերության գովազդում նկարահանվել Է մարտի սկզբին:

Etihad Airways-ը ԱՄԷ-ի ազգային փոխադրողն Է:

Հայերեն Русский

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը