«Համադասարանցիներ. Սառցե շրջան». նոր շոու՝ Երևանում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի գեղասահքի չեմպիոնները Հայաստանում կներկայացնեն «Համադասարանցիներ. Սառցե շրջան» շոուն: «Արմենպրես»-ի թղթակցին միջոցառման կազմակերպիչ «Ֆորպոստարտ» ընկերության գլխավոր տնօրենԶառա Մխեյանը տեղեկացրեց, որ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մայիսի 24-ին հայ հանդիսատեսը կդիտի Իլյա Ավերբուխի բեմադրությամբ սառցե շոուն:

«Միջոցառմանը կմասնացեցն Ալեքսեյ Յագուդինը, Տատյանա Նավկան, Ռոման Կոստոմարովը, Տատյանա Տոտմյանինան, Մաքսիմ Մարինինը, Օկսանա Դոմնինան, Մաքսիմ Խաբալինը, Մարիա Պետրովան, Ալեքսեյ Տիխոնովը, Մարգարիտա Դրոբյազկոն, Պովիլաս Վանագասը, Ալբենա Դենկովան, Մաքսիմ Ստավինսկին, Ելենա Լեոնովան, Անդրեյ Խվալկոն, ինչպես նաև կլինեն հատուկ հյուրեր, էստրադայի, թատրոնի և կինոյի աստղեր», - նշեց Զառա Մխեյանը։

Իլյա Ավերբուխը բեմադրության մասին նշում է. «Մեր նոր ծրագիրը կոչվում է «Համադասարանցիներ »: Սա այն մարդկանց պատմությունն է, ովքեր սովորել են նույն դասարանում և հանդիպում են տարիներ անց: Խորեոգրաֆիայի օգնությամբ նրանք պատմում են այն մասին, թե ինչ է իրենց հետ կատարվել այդ ընթացքում` ով են, ինչի են հասել կյանքում։ Այդ ամենը տեղի է ունենում միասնական թատերական գործողությամբ՝ այստեղ չկա վարող, դրամատուրգիան այնպես է կառուցված, որ յուրաքանչյուր համարը տրամաբանորեն փոխում է մյուսին և ավարտվում մի գործողությամբ, որում ներգրավված են շոուի բոլոր մասնակիցները, և դա, իհարկե, յուրահատուկ մթնոլորտ է ստեղծում: Մենք բոլոր քաղաքներում նույն ծրագիրն ենք ներկայացնելու»:

«Սառցե շրջանը» հայտնի հեռուստաշոու է, որը հսկայական վարկանիշ ունի։ Մի քանի սեզոնների ընթացում շոու բիզնեսի աստղերը յուրացրել են գեղասահքի բարդ արվեստը` հանդես գալով հայտնի գեղասահորդների հետ։ Մրցելով միմյանց հետ` զույգերը սովորում էին բարդ էլեմենտներ, բեմադրում էին գեղեցիկ համարներ, իրենց վարպետությունը կատարելագործում էին հանդիսատեսի աչքի առջև։

««Սառցե շրջանի» երթը Երևանում պետք է դառնա ամենամասշտաբայինն աստղային մասնակիցների քանակով, գեղասահքի էլեմենտների կատարման տեխնիկայով»,-նշեց Զառա Մխեյանը:

Հայերեն English Русский

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար

ԱՄՆ-ի հարվածներն իրանական նավերին հանգեցնում են լարվածության սրման. Իրանի ԱԳՆ

ՀՀ Սահմանադրությունը որևէ կերպ խոչընդոտ չէ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Սարգիս Խանդանյան

Ծրագրավորողների միջազգային օր․ Հայաստանում ի՞նչ սարքավորումներ ու աքսեսուարներ են պահանջված և ի՞նչ նվիրել ծրագրավորողին

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP