Կարծիքներ

Իշխանություններն ակնկալում են քաղաքական ուժերի ակտիվ մասնակցությունը սահմանադրական բարեփոխումներին

2 րոպեի ընթերցում

Իշխանություններն ակնկալում են քաղաքական ուժերի ակտիվ մասնակցությունը սահմանադրական բարեփոխումներին

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի իշխանությունները պետք է կարողանան հասարակության համար ընկալելի դարձնել այն փոփոխությունները, որոնք նախատեսվում է իրականացնել սահմանադրական բարեփոխումների միջոցով: Ապրիլի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: «Այստեղ շատ կարևոր է, որպեսզի բոլոր քաղաքական ուժերն իրենց մասնակցությունն ունենան պետության և ժողովրդի համար այս կարևոր խնդրում: Դա կարևորում է նաև ՀՀ Նախագահը, ինչի մասին է խոսում այն հանգամանքը, որ նա սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին հավանություն տվեց քաղաքական ուժերի հետ քննարկուներ անցկացնելուց հետո: Մենք պետք է համատեղ ջանքերով կարողանանք հասարակության համար ընկալելի դարձնել այս փոփոխությունները` բարեփոխումեր, որ նախատեսում ենք իրականացնել սահմանադրական բարեփոխումների միջոցով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Ավետիսյանը:

Պատգամավորն ակնկալեց, որ բոլոր քաղաքական ուժերը կունենան առաջարկներ, որոնք կանցնեն քննարկումների փուլ, ինչի արդյունքում կձեւավորվի մի փաստաթուղթ, որն ընկալելի կլինի թե' քաղաքական ուժերի, թե; հասարակության համար:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հավանություն է տվել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին: Հայեցակարգին հավանություն տալուց առաջ Նախագահը հանդիպումներ է ունեցել խորհրդարանական և արտախորհրդարանական մի շարք քաղաքական ուժերի հետ, որոնք հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Իշխանությունները չեն բացառել, որ վերջնական արդյունքում խորհրդարանի քննարկմանը կներկայացվի սահմանադրական բարեփոխումների վերաբերյել երկու օրինագիծ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում