Քաղաքականություն

Նաիրա Զոհրաբյանը Թիան Էրլունի հետ քննարկել է ԲՀԿ-ի և ՉԺՀ Կոմկուսի համատեղ ծրագրերը

1 րոպեի ընթերցում

Նաիրա Զոհրաբյանը Թիան Էրլունի  հետ քննարկել է ԲՀԿ-ի և ՉԺՀ Կոմկուսի համատեղ ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն Ազգային ժողովում ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունին։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ԲՀԿ մամուլի ծառայությունից, կուսակցության նախագահը Չինաստանի դեսպանին ներկայացրել է հայաստանյան վերջին ներքաղաքական զարգացումներն ու ԲՀԿ-ի առաջիկա անելիքները։

Զոհրաբյանը նշել է, որ կուսակցությունը շարունակելու է հետեւողական լինել երկրի առջեւ ծառացած համակարգային խնդիրների լուծման գործում։ Համաձայն «Բարգավաճ Հայաստանի» եւ Չինաստանի Կոմունիստական կուսակցության միջեւ կնքված համագործակցության հուշագրի` Նաիրա Զոհրաբյանն ու դեսպան Թիան Էրլուն քննարկել են երկու կուսակցությունների միջեւ առաջիկայում իրականացվելիք մի քանի ծրագրեր. մասնավորապես՝ տնտեսական ոլորտում սկսված համագործակցության շարունակականության, ինչպես նաեւ երիտասարդական եւ կանանց կառույցների փոխայցերի հարցերը։

Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը շեշտել է, որ Չինաստանի կոմունիստական կուսակցությունը պատրաստակամ է շարունակել ու խորացնել արդյունավետ համագործակցությունը «Բարգավաճ Հայաստանի» հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում