Դերասանուհի Միլա Յովովիչը երկրորդ դուստրն Է ունեցել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 2-ին ծնվել Է ամերիկացի դերասանուհի Միլա Յովովիչի երկրորդ դուստրը:

«Մենք հպարտությամբ ենք հայտնում մեր երկրորդ երեխայի ծնվելու մասին: Նա այնքան հմայիչ Է: Տեսեք նրա լուսանկարը»,-գրել Է դերասանուհին Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հաղորդել Է E!Online պորտալը, երեխան պետք Է ծնվեր մարտի 29-ին:

Դերասանուհու եւ նրա ամուսնու՝ ռեժիսոր Պոլ Անդերսոնի նորածին դստերն անվանել են Դաշիել: Ամուսնական զույգն արդեն յոթ տարեկան աղջիկ ունի՝ Էվերը:

Յովովիչը՝ սերբ-ռուսական ծագումով ամերիկացի դերասանուհին եւ մոդելը, ծնվել Է Կիեւում: Մոդելային բիզնեսում Յովովիչը հայտնվել Է 11 տարեկան հասակում, երբ առաջին անգամ տեղ Է գրավել իտալական Lei հանդեսի շապիկին: 1991 թվականին՝ 15 տարեկան հասակում, դերասանուհին նկարահանվել Է «Վերադարձ երկնագույն ծովալճակ» ֆիլմում, որտեղ խաղացել Է գլխավոր դերը:

2004 թվականին Յովովիչը դարձել Է ամենաբարձր վճարվող մոդելը՝ գովազդելով L'Oreal կոսմետիկան: Forbes հանդեսի վարկանիշի համաձայն՝ նրա եկամուտը կազմել Է 10,5 մլն դոլար (հաշվի առնելով ֆիլմերում նկարահանվելու հոնորարները), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը`Instagram

Հայերեն Русский

Բուլղարիայում ՀՀ դեսպանն ընդունել է երիտասարդ հայ կինոռեժիսորի մրցանակը «Golden FEMI» փառատոնում

Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

ՄԻՊ-ը խոսել է հաստատության կառուցվածքային փոփոխությունների և շենքային պայմանների խնդիրների մասին

Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ԵՄ-ն առաջիկա օրերին կբացի Մոլդովայի հետ առաջին բանակցային կլաստերը․ Moldpres

Վերջին երկու ամսում Հակակոռուպցիոն դատարանը ստացել է խուզարկության շուրջ 400 միջնորդություն

Մեծ Բրիտանիան ակնկալում է աշխատել Հայաստանի ժողովրդավարորեն ընտրված կառավարության հետ․ Սթիվեն Դաութի

Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով

Հունիսի 10-ի միջոցառումների անոնս

Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար

Համադպրոցական գիտության փառատոնի հաղթող նախագծերից մեկը 3-րդ մրցանակի է արժանացել ԱՄՆ միջազգային գիտական մրցույթում