Շոու բիզնես

Ջոնի Դեփի եւ Վանեսա Պարադիի աղջիկն առաջին անգամ ներկայացել Է հանրությանը

2 րոպեի ընթերցում

Ջոնի Դեփի եւ Վանեսա Պարադիի աղջիկն առաջին անգամ ներկայացել Է հանրությանը

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասան Ջոնի Դեփի եւ երգչուհի Վանեսա Պարադիի դուստրը՝ Լիլի Ռոուզը, գրավել Է լրագրողների եւ հյուրերի ուշադրությունը Chanel-ի՝ Նյու Յորքում կայացած ցուցադրության ժամանակ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Express-ին: 15-ամյա աղջիկը ֆեշն-շոուում առաջին անգամ Է պաշտոնապես ներկայացել հասարակությանը:

Լիլի Ռոուզը մոր հետ գնացել Է Mռtiers d'Art հավաքածուի ցուցադրությանը, որը Chanel-ի համար ստեղծել Է դիզայներ Կառլ Լագերֆելդը: Ինչպես նշել Է հրատարակությունը, ցուցադրության շատ հյուրեր հանգել են այն եզրակացության, որ կազմվածքով եւ դիմագծերով աղջիկը նման Է Վանեսա Պարադիին: The Daily Express-ը հիշեցնում Է, որ երգչուհին միշտ եղել Է Լագերֆելդի ընկերուհին եւ մուսան, ինչպես նաեւ բազմիցս մասնակցել Է նրա հավաքածուների գովազդային արշավներին:

The Hollwood Reporter-ի տվյալներով՝ Լիլի Ռոուզը գնացել Է հոր հետքերով՝ որոշելով դառնալ դերասանուհի. նա ընտրվել Է Yoga Hosers ֆիլմում գլխավոր դերի համար, որի Էպիզոդում կհայտնվի նաեւ Ջոնի Դեփը:

Վանեսա Պարադին եւ Ջոնի Դեփը բաժանվել են 2012 թվականի հունիսին 14 տարվա համատեղ կյանքից հետո: Պարադին եւ Դեփը պաշտոնապես ամուսնացած չեն եղել եւ բազմիցս ասել են, որ չեն շտապում օրինականացնել իրենց հարաբերությունները: Իրենց սիրային հարաբերությունների ընթացքում դերասաններն ունեցել են երկու երեխա՝ Լիլի Ռոուզին եւ Ջեկին:

Լուսանկարը` / Invision / AP

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում