Սպորտ

Սերգեյ Մովսիսյանը` Սլովակիայի չեմպիոն

1 րոպեի ընթերցում

Սերգեյ Մովսիսյանը` Սլովակիայի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Սերգեյ Մովսիսյանը դարձել է Սլովակիայի չեմպիոն:

Սերգեյ Մովսիսյանը Ստարա Լուբովնա քաղաքի «Անգելուս» թիմի կազմում նվաճեց Սլովակիայի չեմպիոնի կոչում: Ապա հայ գրոսմայստերը Պարդուբիցեի «Ռապիդ» թիմի կազմում դարձավ Չեխիայի փոխչեմպիոն:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Մովսիսյանն արդեն ապրիլի 18-ի կրկին կհամալրի շախմատի Հայաստանի հավաքականի շարքերը մասնակցելու շախմատի աշխարհի թիմային առաջնությանը, որը կկայանա Ծաղկաձորում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում