ԵՐԵՎԱՆ,2ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռիոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն սկսել է խաղերի տոմսերի վաճառքը, սակայն, միայն Բրազիլիայի բնակիչների համար:
Ամբողջ աշխարրհի համար տոմսերի քանակը կհասնի 7,5 միլիոնի: Տոմսերի գները սկսվում են 40 բրազիլական ռեալից, որը համապատասխանում է 13 ԱՄՆ դոլարի, իսկ ամենաթանկ տոմսերը կարժենան 1200 ռեալ (372 դոլար): Ռիո-2016 խաղերի բացման հանդիսավոր արարողության տոմսերը կարժենան 4600 ռեալ` 1425 ԱՄՆ դոլար:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ռիոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերը 31-րդ ամառային խաղերն են: Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5-21-ը` 17 օրերի ընթացքում աշխարհի 205 երկներից, մոտ 10,500 մարզիկներ կմրցեն մեդալների 306 հավաքածուների համար: Ռիոյի Օլիմպիական խաղերն առաջին խաղերն են, որ անցկացվում են Հարավային Ամերիկա մայրցամաքում: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջաններում` Կոբակաբանա, Մարականա, Դեոդորո և Բարա:
Ռիոն 2016 թվականի Օլիմպիական խաղերի քաղաք ընտրվեց 2009 թվականին ՄՕԿ 121-րդ նստաշրջանի ընթացքում: Եզրափակիչ երկու քաղաքներից` Մադրիդ և Ռիո դե Ժանեյրո, հավաքելով 66 ձայն Ռիոն դարձավ հարավամերիկյան առաջին քաղաքը, որը կընդունի ամառային խաղերը: