Արմեն Աշոտյանի նոր երգի նկատմամբ հանրային հետաքրքրությունը չի նվազում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հեղինակած նոր երգի նկատմամբ հանրային հետաքրքրությունը չի նվազում: Նախարարն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում երգի վերաբերյալ գրառում է կատարել:

«Երեկվանից մեկնարկած հանրային հետքարքրությունն իմ և ընկերներիս վերջին համեստ երաժշտական գործունեության հանդեպ չի դադարում: Անչափ շնորհակալ եմ բոլոր ջերմ խոսքերի, հավանության, աջակցության, սպասումների և անկեղծության համար: Հնչեցին նաև եզակի քննադատական կարծիքներ (ըմբռնումով եմ մոտենում` իմ դեպքում դրանք անխուսաելի են): Անկեղծորեն ցանկանում եմ, որ ինձ միշտ քննադատեն ստեղծարար գործունեության և պրպտուն կենսակերպի համար: Քննադատներին խնդրում եմ միայն չփորձել իմ փոխարեն որոշել, թե ես ինչ պետք է զգամ, ինչպես մտածեմ, ազատ ժամանակ ինչով պետք է զբաղվեմ: Բացի նրանից, որ դա իմ կյանքն է, իմ ազատությունն ու իմ հոգին, ես նաև ձեզանից լավ գիտեմ, թե ինչպես եմ կազմակերպում իմ առօրյան: Իսկ ստեղծագործական խմբին այս հանրային ջերմությունը միայն ստիպում է այս վերջին օրերին ավելի լավ աշխատել, որպեսզի մեր նվերը Կանանց միամսյակի կապակցությամբ գնահատվի ոչ միայն ըստ փաստի, այլ նաև` ըստ բովանդակության և որակի: Մնաց 6 օր ... »,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Արմեն Աշոտյանը:

Հայտնի է, որ նախարարի երգի անվանումն է «Ինձ խոստացիր», և այն նվիրված է կանանց: Երգը կատարում է Հայկոն:

Հայերեն

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ