ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 1-4-ըպաշտոնական այցով կմեկնի Կիպրոսի Հանրապետություն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ԱԺ փոխնախագահ ԷդուարդՇարմազանովը, պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Մխիթարյանը, ՄիքայելՄանուկյանը եւ Լյուդմիլա Սարգսյանը: