Ֆրանկոֆոն 12 երկրների պատգամավորները Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև կընդունեն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ընթանում է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանային սեկցիաների նախագահների նիստը: ՀՀ ազգային ժողովում են հավաքվել եվրոպական 12 երկրների պառլամենտականներ, ինչպես, օրինակ, Ֆրանսիայից, Բելգիայից, Լեհաստանից, Իտալիայից, Մոնակոյից, Ջերսիից, Բուլղարիայից և այլն, ովքեր ղեկավարում են Ֆրանկոֆոնիայիխորհրդարանական վեհաժողովի իրենց երկրների պատվիրակությունները:

Ֆրանկոֆոնիայիխորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ նիստի ավարտին պետք է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունվի: «Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ այսօր կընդունենք ցեղասպանությունների ճանաչման և դատապարտման բանաձև: Հույս ունեմ, որ նիստի ավարտին այդ բանաձևը կընդունվի, որով դատապարտվում է ցեղասպանությունները, Թուրքիային պահանջ է ներկայացվում առերեսվել սեփական պատմությանը: Այդ բանաձևով մենք հույս ենք հայտնում, որ Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը հայ-թուրքական հարաբերությունների մեջ զարգացում կբերի: Բացի այդ` Հայոց ցեղասպանության ֆոնին մենք դատապարտում ենք մյուս ցեղասպանությունները, որպեսզի դրանք այլևս չկրկնվեն»,-ընդգծեց պատգամավորը:

2015-ին Հայաստանում նիստի անցկացման առաջարկն արել է Մարգարիտ Եսայանը անցալ տարի Լեհաստանում, երբ որոշվում էր հաջորդ նիստի անցկացման վայրը:

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանային կազմակերպությունը, պատգամավորի խոսքով, հիմնականում զբաղվում է լեզվական, մշակութային խնդիրներով, ինչպես նաև ֆրանսերենի զարգացման և տարածման հարցերով: Այն համամարդկային ու հայկական հարցերի բարձրացման լավ հարթակ է, քանի որ դրանում ներգրավված չեն Թուրքիան ու Ադրբեջանը: «Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն ունի չափորոշիչներ, բոլոր երկրները չէ, որ կարող են դառնալ այս կազմակերպության անդամ, բայց Հայաստանը նաև Ֆրանկոֆոնիայի խորհրդրանական վեհաժողովի լիարժեք անդամ է: Այն չափորոշիչները, որ դնում են երկրների առջև, Հայաստանը լիուլի բավարարում է, քանի որ մենք ունենք ֆրանսիական համալսարան, քոլեջ, մանկապարտեզ, համալսարանների ֆակուլտետներում ֆրանսերեն է դասավանդվում և այլն»,-նշեց Մարգարիտ Եսայանը:

Նիստին մասնակից պատվիրակները հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:

Հայերեն English

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա