Հասարակական

ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

1 րոպեի ընթերցում

ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով մարտի 30-31-ը Հայաստանի Հանրապետություն ժամանած ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը բարձրաստիճան հյուրին ներկայացրեց Հայոց ցեղասպանության և հուշահամալիր կառուցման պատմությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմմաբ` ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև Ռուսաստանից ժամանած հյուրերը ծաղիկներ դրեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Հանդիպման ավարտին ՀՑԹԻ տնօրենը ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին հանձնեց բարձրաստիճան հյուրերին տրվող Ոսկե մեդալ և իր կողմից հեղինակած գրքերից՝ «Հայոց ցեղասպանությունը արտասահմանյան մամուլի էջերին» և «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և Ղարաբաղյան հակամարտությունը»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում