Հայ կինովավերագիրները Ցեղասպանության թեմայով նոր ֆիլմեր են ներկայացնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ փաստավավերագրական նոր կինոնկարներ են ցուցադրվում «Մոսկվա» կինոթատրոնում: Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը և «Հայկ» կինոստուդիան մարտի 30-ից ապրիլի 2-ը նախաձեռնել են Ցեղասպանության թեմայով վերջերս ստեղծված փաստավավերագրական ֆիլմերի ցուցադրություններ: Կինոդիտումների մուտքն ազատ է: Մարտի 30-ին ներկայացվեց Գեորգի Կևորկովի «Հայոց պատմություն» ֆիլմաշարի «Հայաստանը 19-րդ դարի վերջում 20-րդ դարի սկզբում. Հայոց Մեծ եղեռնը» կինոնկարը:

«Ֆիլմը պատմում է, թե ինչ է կատարվել 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում Արևմտյան Հայաստանում: Սկսել ենք սուլթան Համիդից՝ վերջացրել Սարդարապատի ճակատամարտով: Ֆիլմի տևողությունը 50 րոպե է, և այն նկարահանել ենք նախորդ տարի, իսկ այսօր առաջին անգամ ենք ներկայացնում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Գեորգի Կևորկովը:

Նրա խոսքով՝ նման ֆիլմերը կարևոր են հանրությանը Ցեղասպանության մասին իրազեկելու առումով:

«Իմ ֆիլմում կտեսնեք այնպիսի կադրեր, որոնք երբևէ չեն ցուցադրվել: Մենք անգամ Թուրքիայի արխիվներից ենք նյութեր գտնել: Կարևոր է ֆիլմի կոնցեպցիան: Ֆիլմը այն մասին է, թե ինչու տեղի ունեցավ Ցեղասպանությունը: Երբ մենք ոչ մեկի վրա հույս չենք դնում` հաղթում ենք»,-հավելեց ռեժիսորը:

Նախաձեռնության շրջանակում կներկայացվեն նաև այլ ռեժիսորների հեղինակած ֆիլմերը: Մարտի 31-ին կցուցադրվի «Ուրիշ հայրենիք. Մարիա Յակոբսենի օրագրությունը», ապրիլի 1-ին՝ «Վերադարձ կամ մենք կանք-2», իսկ 2-ին՝ «Հանդիպում» փաստավավերագրական կինոնկարները:

Հայերեն English

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա