Հասարակական

Սփիլբերգի «Շոա» հիմնադրամը կթվայնացնի Հայոց ցեղասպանության ականատեսների հիշողությունները

1 րոպեի ընթերցում

Սփիլբերգի «Շոա» հիմնադրամը կթվայնացնի Հայոց ցեղասպանության ականատեսների հիշողությունները

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կալիֆորնիայի համալսարանին կից «Շոա» հիմնադրամի հետ կնքված համաձայնագրի հիման վրա կթվայնացվեն Հայոց ցեղասպանությունը վերապրած շուրջ 250 անձանց հուշերը: Այս մասին ապրիլի 30-ին լրագրողներին տեղեկացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

«Այս հիմնադրամը հիմնվել է հայտնի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի կողմից: Կալիֆորնիայում գործող այս հաստատությունում առկա են Հոլոքոստի 50 հազար վերապրողների հուշեր, որոնք ձայնագրվում են, թվայնացվում և պահվում հատուկ պայմաններում: Ստորագրված հուշագրի հիման վրա մենք հնարավորություն կունենանք հոգալու մեր հետազոտական կարիքները, ինչպես նաև օգտվել իրենց մոտ առկա ձայնագրություններից»,- նշեց Հայկ Դեմոյանը:

Թանգարանի տնօրեը նաև հավելեց, որ «Շոա» հիմնադրամում շրջանառության մեջ կդրվի նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ձայնագրությունների հավաքածուն՝ գիտահետազոտական աշխատանքների իրականացման և ցեղասպանությունների վերաբերյալ իրազեկման մակարդակի բարձրացման համար:

Ի դեպ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին Երևանում մեկ այլ համագործակցության հուշագիր կստորագրի Փարիզի «Շոա» փաստագրման կենտրոնի հետ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում