Ադրբեջանի «Նեֆթչի» ֆուտբոլի ակումբը կղեկավարի գրողների միության քարտուղարը
1 րոպեի ընթերցում
![Ադրբեջանի «Նեֆթչի» ֆուտբոլի ակումբը կղեկավարի գրողների միության քարտուղարը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/03/799742.jpg)
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի «Նեֆթչի» ֆուտբոլի ակումբի ղեկավար է դարձել այդ երկրի գրողների միության քարտուղար Չինգիզ Աբդուլլաեւը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ Չ.Աբդուլլաեւը «Նեֆթչի»-ի ղեկավարությունը ստանձնել է ակումբի երկարամյա ղեկավար Սադըգ Սադըգովի այսօր հայտարարած հրաժարականից հետո: Վերջինիս հրաժարականի պատճառները չեն հրապարկվում:
Ս.Սադըգովը «Նեվթչի»-ն ղեկավարում էր 2009 թվականից: