Ֆրանսիայի մայրաքաղաքը կհյուրընկալի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի քաղաքապետարանում կցուցադրվեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ցուցանմուշները. ցուցադրությունը կնվիրվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «ՀԱՅԱՍՏԱՆ 1915. Փարիզ քաղաքը հյուրընկալում է Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն» խորագիրը կրող ցուցադրությունը Փարիզի բնակիչներին և քաղաքի բազմամիլիոնանոց զբոսաշրջիկներին կներկայացնի 20-րդ դարասկզբի Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանության դրվագները ներկայացնող թանգարանային նմուշներ ու լուսանկարներ: Այս մասին մարտի 30-ին լրագրողներին տեղեկացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

«Մենք մեր խորին շնորհակալությունն ենք ուզում հայտնել Փարիզի քաղաքապետարանին այսպիսի բացառիկ հնարավորության համար: Մեծ պատիվ է թանգարանի համար Ցեղասպանության 100-րդ տարելիցի ժամանակ ներկայանալ Եվրոպայի կենտրոնում՝ առանձին հավաքածուով: Թանգարանի պատմության մեջ առաջին անգամ թանգարանի հիմնական ցուցանմուշների կեսը կներկայացվի Երևանում, իսկ մյուս մասը՝ Ֆրանսիայում: Ցուցադրության մեջ ընդգրկված են շուրջ 150 ցուցանմուշներ, որոնցից յուրաքանչյուրը մարդկային ողբերգության այս կամ այն դրվագի մասին բացառիկ տեղեկություն են հաղորդում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հայկ Դեմոյանը:

Այս ցուցանմուշների շարքում են նաև Ավրորա Մարդիգանյանի անձնական իրերը, ցեղասպանության զոհերի, վերապրողների անձնական իրեր, փաստաթղթեր, օրագրեր, լուսանկարներ, թերթեր, օտարերկրյա նպաստամատույց կազմակերպությունների հանգանակության թողարկումներ և այլ բնօրինակ նյութեր են:

Ցուցադրությունը կբացվի Փարիզի Օթել դե Վիլում (Hôtel de Ville) ապրիլի 29-ին և կգործի մինչև հուլիսի 4-ը:

Հայերեն English Русский

Ըմբիշ Կարեն Ասլանյանը դրական է տրամադրված աշխարհի առաջնությունից առաջ

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիին

Թրամփը մեղադրել է Բայդենին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելու համար

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին