Հասարակական

Նոտարական պալատը միջոցառումներ կիրականացնի Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ

1 րոպեի ընթերցում

Նոտարական պալատը միջոցառումներ կիրականացնի Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի վարչության որոշմամբ՝ հաստատվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Նոտարական պալատի կողմից իրականացվելիք միջոցառումների ցանկը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նոտարական պալատից, ծրագրի շրջանակներում կկազմակերպվի տուն ինտերնատի բնակիչների այցելություն Հ. Ղափլանյանի անվան դրամատիկ թատրոն՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված «Փարիզյան դատավճիռ» ներկայացումը դիտելու նպատակով, նոտարները մանկատան երեխաների հետ կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, իսկ նոտարների երեխաների մասնակցությամբ Նոտարական պալատում կանցկացվի միջոցառում, որի ընթացքում երեխաներն իրենց ձեռքով կպատրաստեն «Չենք մոռանա» խորագրով աշխատանքներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Նոտարական պալատը նախատեսում է նաև ծառատունկ ՀՀ նոտարական ծառուղում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում