Վալերի Պերմյակովի գործը գտնվում է ՌԴ նախագահի անձնական վերահսկողության ներքո

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վալերի Պերմյակովի գործը գտնվում է անմիջապես ՌԴ նախագահի անձնական վերահսկողության ներքո: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին մարտի 29-ին Գյումրի կատարծ այցի ժամանակ նշեց ՌԴ Պետդումայի ԱՊՀ երկրների, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի գործերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Օլեգ Լեբեդևը:

Վերջինս անդրադառնալով Վալերի Պերմյակովին՝ հայկական կողմին փոխանցելու խնդրին, նշեց, որ այստեղ ամենակարևորը վերահսկողությունն է, ինչն առկա է:

«Այս գործի հանդեպ վերահսկողություն կա, և ոչ միայն խորհրդարանական ու միջխորհրդարանական հանձնաժողովների, այլ անմիջապես ՌԴ Նախագահի կողմից: Երեք օրը մեկ քննչական կոմիտեի կողմից Նախագահին տեղեկացվում է գործի ընթացքի վերաբերյալ»,- ասաց նա:

Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է գործը դանդաղ ընթանում, Լեբեդեւը տեղեկացրեց, որ 19 տարաբնույթ փորձաքննություն է իրականացվել, նրանցից շատերի անցկացման համար բավական ժամանակ է պետք:

«Համաձայն ՀՀ և ՌԴ միջև 1997 թվականի օգոստոսին կնքված համաձայնագրի 5-րդ կետի, եթե կատարվել է զինվորական հանցագործություն, նախաքննությունը և դատավարությունը իրականացվում է ՌԴ տարածքում, իսկ Վ. Պերմյակովը, բացի այն, որ կատարել է 2 և ավելի մարդկանց սպանություն, կատարել է նաև 3 զինվորական հանցագործություն: Բայց, այնուամենայնիվ, ՀՀ կառավարության խնդրանքով, համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ դատավարությունը և նախաքննությունն իրականացվի ՀՀ տարածքում»,-ավելացրեց Օլեգ Լեբեդևը:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Նշանակվել էինդատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելուփորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Քրեական գործըհարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելիանձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելումասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրելՀայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել էառաջադրված մեղադրանքը:

Հայերեն Русский

Կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձ Հայաստանից արտահանձնվել է Թուրքիա. ՀՀ ԱԳՆ

Վրացական իշխող կուսակցության պատգամավորը հայտարարել է, որ ընդդիմությունը ցանկանում է չեղարկել Guns N'Roses-ի համերգը

Մայր Տաճարում աղոթք է կատարվել Բաքվում պահվող հայ գերիների համար

Դոնալդ Թրամփը ողջունել է  ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը

ԱՄՆ-ում TikTok-ն անհասանելի է դարձել օգտատերերին

Վրաստանում մի խումբ ցուցարարներ են ձերբակալվել իրավապահների պահանջին չենթարկվելու համար

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի

Իսրայելը հայտարարել է հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելու մասին

Հրշեջները մարել են Արմենակյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը. տարհանվել է 17 քաղաքացի

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, թե Իսրայելին է փոխանցել պատանդների ցուցակը, որոնց նախատեսվում է ազատ արձակել