Պերմյակովին կդատեն ՀՀ տարածքում. ՌԴ Պետդումայի պատգամավոր

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավարությունը տեղի կունենա ՀՀ տարածքում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին մարտի 29-ին Գյումրիում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին:

Լեոնիդ Սլուցկին փաստեց, որ գործընթացի շուրջ արդեն իրականացվել է 4 հազար հարցաքննություն, ավելի քան 19 տարաբնույթ փորձաքննություն: Լրագրողի հարցադրմանը, որ իրենք «տեղեկատվական բլոկադայի» մեջ են գործի քննության առումով, Սլուցկին պատասխանեց, որ դա այդպես չէ:

«Մենք բոլորս ցավակցում ենք: Այս ողբերգությունը բոլորիս հիշողության մեջ կմնա ինչպես իրադարձություն, որը մենք մինչև վերջ չենք կարող ըմբռնել: Սա ցավ է, որի համար սգում և ցավակցում ենք: Դեպքի առաջին իսկ օրվանից մեր նախաձեռնությամբ ստեղծվեց համատեղ միջխորհրդարանական աշխատանքային խումբ, որը հետևում է գործընթացին: Հասկանալի է` առաջին օրերի ընթացքում, ելնելով գործի նախաքննական ընթացքից, տեղեկատվությունն ավելի փակ էր, բայց ահռելի գործ է կատարվել այս ընթացքում»,- ասաց նա:

Խորհրդարանականը շեշտեց` ՌԴ քննչական մարմինները, համագործակցելով ՀՀ քննչական մարմինների հետ, շատ մեծ գործ են կատարել: Կա մեծ առաջընթաց:

«Ես իրավունք չունեմ բարձաձայնել քննության մանրամասները, բայց հայկական կողմի խնդրանքով զինվորական դատավարությունը լինելու է Հայաստանի տարածքում՝ Գյումրիում, իսկ դատավճիռն էլ կլինի համազոր»,-նշեց Լեոնիդ Սլուցկին՝ վստահեցնելով, որ հետագայում էլ քննչական գործընթացը կլինի ռուսական կողմի վերահսկողության տակ:

«Այս քննությունը մեր բոլորի պատվի հարցն է: Ոչ միայն քաղաքական գործիչների, այլ նաև ցանկացած ռուս քաղաքացու, քանի որ հայ ազգը մեզ համար եղբայրական ազգ է: Այսօր մեզ շատ բան է միացնում: Հարուցված է 4 քրեական գործ, որից գլխավորը` 2 և ավելի մարդկանց սպանության հատկանիշներով: Կարծում եմ այն մանրամասները, որոնք մինչ այս դեռ բացահայտված չեն, կբացահայտվեն առաջիկայում: Կրկնում եմ` դատը կլինի Հայաստանի Հանրապետության տարածքում և բաց՝ հասարակության համար: Մոտ ժամանկներում կրկին կլինենք Գյումրիում և կխոսենք այս գործի ընթացքի մասին»,-նշեց Լեոնիդ Սլուցկին:

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատվիրակությունը այս օրերին Հայաստանում է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Պետդումայի ԱՊՀ , եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի երրորդ համատեղ նիստին մասնակցելու նպատակով: Պատգամավորները Գյումրիում հարգանքի տուրք մատուցեցին Գյումրիում հունվարի 12-ին զոհված Ավետիսյանների ընտանիքի անդամների հիշատակին:

Հայերեն Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից