Հասարակական

Աշխարհի և ԽՍՀՄ ֆուտբոլի լեգենդները Ծիծեռնակաբերդում հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը

1 րոպեի ընթերցում

Աշխարհի և ԽՍՀՄ ֆուտբոլի լեգենդները Ծիծեռնակաբերդում հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի և ԽՍՀՄ ֆուտբոլի լեգենդները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից: Խորեն Հովհաննիսյանի ծննդյան 60-ամյակի միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ֆուտբոլիստներն այցելել են նաև թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահ:

Մարտի 28-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում տեղի կունենա ֆուտբոլային հանդիպում` 1980-1990-ականների աշխարհի և ԽՍՀՄ ֆուտբոլի լեգենդների մասնակցությամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում