Սելին Դիոնը բեմ կվերադառնա մեկամյա ընդմիջումից հետո

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադացի երգչուհի Սելին Դիոնը հայտարարել Է, որ կրկին համերգներ Է տալու, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Մեկ տարվա ընդմիջումից հետո նրա առաջին ելույթը կկայանա օգոստոսի 27-ին Լաս Վեգասում: Տոմսերը վաճառքի կհանվեն արդեն մարտի 28-ին: Օգոստոսի վերջից մինչեւ հունվարի կեսերը Դիոնը 40 համերգ կտա Լաս Վեգասում:

Անցյալ տարվա օգոստոսին երգչուհին հայտարարել Էր, թե ընդմիջում Է իր կարիերան, որպեսզի ավելի շատ ժամանակ անցկացնի իր երեխաների եւ ամուսնու՝ Ռընե Անջելիլի հետ, որի մոտ երկրորդ անգամ կոկորդի քաղցկեղ են ախտորոշել:Սելին Դիոնն իր մենեջեր Ռընե Անջելիլի հետ ամուսնացել Է 1994 թվականին: Զույգը երեք երեխա ունի:Երգչուհին հայտնել Է, որ իր ամուսինն իրեն շատ ավելի լավ Է զգում, եւ հենց նա Է համոզել իրեն վերադառնալ բեմ:

Սելին Դիոնը համաշխարհային ճանաչում Է ստացել 1988 թվականին՝ հաղթանակ տանելով «Եվրատեսիլ» մրցույթում, որտեղ նա ներկայացրել Է Շվեյցարիան: Երգչուհին ավելի քան քսան ալբոմ Է ձայնագրել, որոնց մի մասը՝ ֆրանսերեն: Դիոնը հինգ «Գրեմմի»-ի մրցանակակիր Է, ներառյալ պարգեւը տարվա ալբոմի (Falling Into You, 1996) եւ «My Heart Will Go On» տարվա երգի համար՝ 1997 թվականի «Տիտանիկ» ֆիլմից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը