Քաղցկեղի վտանգի պատճառով հեռացրել են Անջելինա Ջոլիի ձվարանները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան դերասանուհի եւ ռեժիսոր Անջելինա Ջոլին հայտնել Է, որ ձվարանների եւ արգանդի փողերի հեռացման վիրահատության Է ենթարկվել ձվարանների քաղցկեղի առաջացման վտանգի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա գրել Է The New York Times-ի սյունակում:

Ջոլիի խոսքով՝ մի քանի շաբաթ առաջ բուժող բժիշկն իրեն հայտնել Էր, որ վերջին անալիզներից մեկում հայտնաբերվել են որոշ քանակությամբ այնպիսի նյութեր, որոնք կարող են վկայել քաղցկեղի վաղ փուլի մասին:

Անալիզները ցույց են տվել, որ չարորակ գոյացություններ չկան, բայց, խորհրդակցելով մի քանի մասնագետների հետ, Ջոլին որոշել Է հեռացնել ձվարանները եւ արգանդի փողերը, որպեսզի կանխի հիվանդության զարգացումն ապագայում: Դերասանուհին ընդգծել Է, որ ավելի վաղ իր ընտանիքում քաղցկեղ Է ախտորոշվել երեք կանանց մոտ, այնպես որ ինքը չԷր ցանկանում ռիսկի դիմել:

Վիրահատությունը կատարվել Է անցած շաբաթ: Ջոլին հայտնել Է, որ դա այնքան բարդ վիրահատություն չԷր, որքան մաստեկտոմիան, որին ինքը ենթարկվել Է երկու տարի առաջ, բայց այս վիրահատական միջամտության հետեւանքներն ավելի լուրջ են՝ ձվարանների հեռացումը հանգեցնում Է արհեստական դաշտանադադարի:

«Ես այլեւս չեմ կարողանա երեխաներ ունենալ, եւ սպասում եմ, որ իմ մարմնի հետ փոփոխություններ կկատարվեն»,-գրել Է Ջոլին, նշելով, որ փնտրելու Է իր իմունային համակարգն ամրապնդելու բնական միջոցներ եւ երջանիկ Է այն մտքից, որ իր երեխաները երբեք չեն ասի. «Իմ մայրիկը մահացել Է ձվարանների քաղցկեղից»:

Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ դերասանուհին ընդգծել Է, որ իր հետ պատահածը չի նշանակում, որ բոլոր կանայք պետք Է նույնկերպ վարվեն նման իրավիճակում: Բազմաթիվ տարբեր եղանակներ կան՝ կախված անհատական դեպքերից, գրել Է դերասանուհին, նշելով, թե միայն ցանկանում Է ասել, որ իմացությունն ուժ Է, եւ հարկավոր Է հոգ տանել սեփական առողջության մասին:

2013 թվականի մայիսին Ջոլին պատմել Է, որ ինքը հարկադրված Է եղել կրծքագեղձերի հեռացման վիրահատության ենթարկվել, քանի որ ինքը BRCA1 գենի կրող Է, որը 87 տոկոս դեպքերում կրծքագեղձի քաղցկեղ Է առաջացնում, իսկ 50 տոկոս դեպքերում՝ ձվարանների քաղցկեղ: Նույն այդ ժամանակ Էլ նա խոստացել Է, որ կպատմի մյուս այն միջոցների մասին, որոնք ինքն ստիպված կլինի ձեռնարկել քաղցկեղի զարգացումը կանխելու համար:

Ջոլին եւ նրա ամուսինը՝ Բրեդ Փիթը, ունեն իրենց երեք երեխաները ու եւս երեք որդեգրված երեխաներ: Վերջերս ԶԼՄ-ները նաեւ հաղորդել Էին, որ զույգը եւս մեկ որբ երեխայի Է որդեգրել Սիրիայից (տեղեկատվությունն առայժմ չի հաստատվել):

Հայերեն English Русский

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար

ԱՄՆ-ի հարվածներն իրանական նավերին հանգեցնում են լարվածության սրման. Իրանի ԱԳՆ

ՀՀ Սահմանադրությունը որևէ կերպ խոչընդոտ չէ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Սարգիս Խանդանյան

Ծրագրավորողների միջազգային օր․ Հայաստանում ի՞նչ սարքավորումներ ու աքսեսուարներ են պահանջված և ի՞նչ նվիրել ծրագրավորողին

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP