Հայկական բանակն ապացուցել է, որ առաջնագծի տերն է. Թևան Պողոսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը մեկնաբանել է խոսակցություններն այն մասին, որ սահմանին պետք է կանգնեն ոչ թե 18 տարեկան ժամկետային զինծառայողները, այլ միայն պրոֆեսիոնալներ: Մարտի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը Թևան Պողոսյանը շեշտեց, որ առաջին անգամը չէ, որ հայկական բանակի երիտասարդներն արժանի են իրենց պրոֆեսիոնալ կոչմանը, որովհետև նրանք փայլուն են կատարում իրենց ծառայությունը: «Մեր 18-19 տարեկան զինծառայողներն անցած ամռան ընթացքում էլ ապացուցել են, որ որևէ բանով չեն զիջում Թուրքիայում վերապատրաստում անցած ադրբեջանցի հատուկ ջոկտայիններին: Հայկական բանակը հակամարտության ողջ ընթացքում ապացուցել է, որ ինքն է առաջնագծի տերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Պողոսյանը:

Պատգամավորն ընդգծեց, որ շատ լավ կլինի, եթե Հայաստանն ունենա պրոֆեսիոնալ բանակ՝ շեշտելով, որ դրա ձևավորման ճանապարհը հնարավոր չէ մեկ օրում անցնել: «Դրա համար անհրաժեշտ են ոչ միայն ֆինանսական միջոցներ, այլ հարկավոր է, որ այդ բանակում ծառայություն անցնողն ունենա համապատասխան փորձ»,- ասաց Պողոսյանը:

Դիտարկմանը, թե գոնե սահմանին պետք է կանգնեն միայն պրոֆեսիոնալներ, Պողոսյանը պատասխանեց, որ այսօր հնարավոր լուծումներից Հայաստանն ունի այն, ինչ ունի: «Լուծումների շատ տարբերակներ կարելի է ունենալ, սակայն եկեք նայենք, թե ինչ հնարավորություններ կան: Իսկ իրականում այդ տղաները հայրենասիրություն են յուրացնում, և ճիշտ է այն գնահատականը, որ 18-20 տարեկանում է տղամարդը ձևավորում»,- նկատեց պատգամավորը: Եզրափակելով խոսքը՝ Պողոսյանը վստահություն հայտնեց, որ հայկական բանակն իր ֆունկցիան փայլուն կատարում է:

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին