Հասարակական

«Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը». Observer

2 րոպեի ընթերցում

 «Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը». Observer

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Observer պարբերականն անդրադարաձել է Հայոց ցեղասպանությանն ու ապրիլին կայանալիք կոնֆերանսին, որը տեղի կունենա Նյու Յորքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պարբերականը հիշատակել է, որ Ռաֆայել Լեմկինը հրեաների Հոլոքոստից հետո հորինեց «ցեղասպանություն» եզրույթը, սակայն նրա մտածելակերպի վրա մեծ ազդեցություն թողեց հայերի հետ 1915 թվականին կատարվածը:

Observer-ը գրում է, որ այս տարի պատմության ամենամութ էջերից մեկի հարյուրերորդ տարին է լրանում, երբ օսմանյան թուրքերի կողմից սպանվեց շուրջ 1,5 միլիոն քաղաքացիական անձ: «Օսմանյան դարավոր լծի ընթացքում Հայաստանի մեծամասամբ քրիստոնյա բնակչությունը տառապեց խտրականությունից, իսկ 1914 թվականին պատերազմի սկսվելուն պես թուրքական կառավարությունը սկսեց հայերին վերաբերվել որպես պոտենցիալ հինգերորդ ճակատ»,- գրում է պարբերականը: Observer-ը նշում է, թե ինչպես են հայերը հավաքվել և ուղարկվել անապատ, որտեղ էլ նրանց մեծ մասը մահացել է, իսկ հայերի ունեցվածքը` բռնագրավվել:

Պարբերականը հիշեցնում է, որ ապրիլին Նյու Յորքում մեծ համաժողով է լինելու, որի մասնակիցները կփորձեն ավելի իրազեկել հանրությանը կատարվածի վերաբերյալ: «Հաստատ է այն, որ ոչ ոք չի կարող Առաջին աշխարհամարտին հայերի հետ կատարվածն ուսումնասիրել և չգալ այն եզրակացության, որ դա մեծ հանցագործություն է` ցեղասպանություն, որը իրագործվել է Օսմանյան կայսրության կողմից»,- գրում է Observer-ը` մեծ ցավ հայտնելով, որ այսօր նման դեպքերի ենք ականատես լինում Սիրիայում, Իրաքում, Նիգերիայում, Լիբերիայում: «Հանցագործությունները մնում են անպատիժ: Հանցագործները հպարտանում են իրենց թափած արյամբ... Մենք դեռ շատ բան ունենք սովորելու»,- եզրափակել է բրիտանական պարբերականը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում