Հասարակական

Արդարադատության նախարարությունը միացել է «Արյուն՝ ի հիշատակ» նախագծին

3 րոպեի ընթերցում

Արդարադատության նախարարությունը միացել է «Արյուն՝ ի հիշատակ» նախագծին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարությունը, տեղեկանալով Ռ. Հ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի` Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված «Արյուն՝ ի հիշատակ» նախագծի մասին, որոշել է անմասն չմնալ և մասնակցել կամավոր արյունատվությանը:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի մասնագետները մարտի 20-ին Արդարադատության նախարարության աշխատակիցներին են ներկայացրել «Արյուն՝ ի հիշատակ» նախագծի շրջանակում իրականացվող դոնորների արյունատվության կարգը և պայմանները:

«2015 թվականի ընթացքում Արյունաբանական կենտրոնում նախատեսվում է իրականացնել արյան հավաքագրում՝ կամավոր անհատույց դոնորներից՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն անմեղ զոհերի»,- ասել է Կենտրոնի արյունաբան, Արյան դոնորների ռեեստրի ղեկավար Աննա Սևոյանը և տեղեկեցրել, որ յուրաքանչյուր անհատույց դոնոր կարող է գրանցել իր արյունատվությունըwww.bloodformemory.amկայքում:

Կենտրոնի բժիշկ, Արյան և նրա բաղադրամասերի պաշարման բաժանմունքի վարիչ Անդրանիկ Շամիլյանը, անդրադառնալով արյան դոնորությանը, տեղեկացրել է, որ դոնոր կարելի է դառնալ պահպանելով հետևյալ կանոնները՝ դաջվածքների, ասեղնաբուժության, ատամնաբուժական միջամտությունների հետաձգում՝ մինչև 6 ամիս, հանրապետությունից չպետք է բացակայել 1 ամիս և ավելի ժամկետով,ինչպես նաև արգելվում են ընդունել մի շարք դեղամիջոցներ:

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցներին բժիշկները տեղեկացրել են նաև, որ դոնոր կարող է լինել 18-65 տարեկան յուրաքանչյուր առողջ մարդ, ով կյանքի ընթացքում չի հիվանդացել դեղնախտով, վերջին 6 ամսվա ընթացքում 1 ամիս և ավելի ժամկետով չի բացակայել հանրապետությունից: Կանայք պետք է ունենան 55 կգ, իսկ տղամարդիկ 65 կգ-ից ավելի քաշ:Դոնոր չեն կարող լինել այն մարդիկ, ովքեր տեսողության խանգարումներ ունեն, ինչպես նաև ունեցել են ուղեղի ցնցում, գլխուղեղի տրավմա, ինֆեկցիոն հիվանդություններ՝ հեպատիտներ, էպիլեպսիա, էնդոկրին համակարգի հիվանդություններ և այլն:

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցները արյունատվության նպատակով օրերս կայցելենՌ.Հ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում