Շոու բիզնես

Ամենաթանկ գերմոդելը՝ Ժիզել Բյունդխենը, լքում Է բարձրահարթակը

1 րոպեի ընթերցում

Ամենաթանկ գերմոդելը՝ Ժիզել Բյունդխենը, լքում Է բարձրահարթակը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլուհի Ժիզել Բյունդխենը, որն ութ անգամ անընդմեջ գլխավորել Է ամերիկյան Forbes հանդեսի վարկածով աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելների վարկանիշը, հեռանում Է բարձրահարթակից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

34-ամյա մոդելը՝ ամերիկյան ֆուտբոլի հայտնի խաղացող Թոմ Բրեյդիի կինը եւ երկու երեխաների մայրը, իր որոշումը բացատրել Է ընտանիքում ավելի շատ ժամանակ անցկացնելու ցանկությամբ:

Բյունդխենը գովազդում Է այնպիսի առեւտրանիշեր, ինչպիսիք են Chanel-ը, Carolina Herrera-ն, H&M-ը, Pantene-ը եւ Oral-B-ին, ինչպես նաեւ շուկային մատակարարում Է սեփական արտադրության սպիտակեղեն, բոկոտիկներ եւ կոսմետիկա: Նա մտադիր Է շարունակել աշխատել առանձին ծրագրերում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում