Հայոց ցեղասպանությունը ժխտող պատմաբանները ուղղակի վատ գիտեն միջազգային իրավունքը. Ջեֆրի Ռոբերթսոն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի շարք պատմաբաններ ժխտում են Հայոց ցեղասպանության իրողությունը, քանի որ վատ են ծանոթ միջազգային իրավունքին: Նման կարծիք է արտահայտել բրիտանացի իրավապաշտպան Ջեֆրի Ռոբերթսոնը Նյու Յորքում ընթացող «Պատասխանատվություն. 100 տարի մարդու իրավունքների ոտնահարում» (“Responsibility: 100 years of Human Rights Violations”) Հայոց ցեղասպանությանը նվիրված կոնֆերանսին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Al-Ahram Weekly պարբերականը, իրավապաշտպանի համոզմամբ` Հայոց ցեղասպանությունը ժխտող պատմաբանները ամբողջությամբ չեն ըմբռնում ցեղասպանության իմաստը և ձևացնում են թե չեն հասկանում օրենքը կամ փորձ չունեն այդ ոլորտում, ինչի արդյունքում համապատասխան որակավորում չունեն պնդելու, թե այդ ոճիրը ցեղասպանություն էր, թե ոչ:

«Ժխտողականության կողմնակից պատմաբանները կարծում են, թե ցեղասպանության իրականացման հաստատումը պահանջում է տվյալ երկրի ղեկավարության կողմից գրավոր հրաման, որտեղ նշված է հանցագործության թիրախ հանդիսացող որոշակի խումբը կամ հստակ կրոն դավանող խումբ: Իրենք նաև կարծում են, թե կազմակերպիչները նպատակ պետք է ունենան սպանել տվյալ խմբի բոլոր ներկայացուցիչներին, և ոչ թե մի մասը կամ ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց հետևանքով մահը անխուսափելի է», - ասել է Ջեֆրի Ռոբերթսոնը:

«Պատասխանատվություն. Մարդու իրավունքների ոտնահարման 100 տարի» (“Responsibility: 100 years of Human Rights Violations”) կոնֆերանսի ընթացքում «Անհարմար ցեղասպանություն. Ո՞վ է հիմա հիշում հայերին» (“An Inconvenient Genocide: Who now Remembers the Armenians”) գրքի հեղինակը նաև նշեց, որ ռասսայական կամ կրոնական խմբի բնաջնջումը հանդիսանում է միջազգային հանրության համար խնդիր, նամանավանդ, երբ Թուրքիայի պես երկիրը փորձում է քողարկել նման տիպի հանցագործությունը:

Հայերեն English

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

COP17. Հայաստանի տաղավարում ներկայացված է բնության և հայ մարդու դարավոր կապը