Հասարակական

Աշխարհի մայրաքաղաքները հյուրընկալեն Հայոց ցեղասպանության թեմայով ժամանակավոր ցուցադրություններ

2 րոպեի ընթերցում

Աշխարհի մայրաքաղաքները հյուրընկալեն Հայոց ցեղասպանության թեմայով ժամանակավոր ցուցադրություններ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման համար ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններին և Սփյուռքի հայկական կենտրոններին է տրամադրում բազմախորագիր ժամանակավոր ցուցադրությունների նյութեր:

Մարտի առաջին կեսին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տրամադրած նյութերով, ժամանակավոր ցուցադրություններ բացվեցին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, Պրահայում, նաեւ Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի մայրաքաղաքներում, ինչպես նաև՝ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, ժամանակավոր ցուցադրությունները ներառում են ինչպես հատուկ արտերկրում ցուցադրելու համար մշակված ցուցադրություններ, այնպես էլ՝ առանձին լուսանկարչական հավաքածուների ցուցադրություններ: Մոտակա շաբաթների ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աջակցությամբ ժամանակավոր ցուցադրություններ են բացվելու Կահիրեում, Բուդապեշտում, Մեխիկոյում, Վիեննայում, Մոսկվայում, Կիպրոսի, Հունաստանի քաղաքներում, մի շատ այլ վայրերում:

Արտերկրում նման ցուցադրություններ կազմակերպելը հնարավոր է դառնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) և հայ համայնքի համապատասխան կառույցների ու ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների համագործակցությամբ:

Ցուցադրության բացում Թբիլիսիում

Ցուցադրության բացում Պրագայում

Ցուցադրության բացում Տալինում

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում