Բրիտանական հեղինակավոր «Daily Mail»-ն անդրադարձել է «Genealogy»-ին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Բրիտանական հեղինակավոր «Daily Mail» պարբերականն անդրադարձել է «Եվրատեսիլ-2015» մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ «Genealogy» խմբին` մասնավորապես, իր ընթերցողներին ծանոթացնելով խմբի` Ավստրալիա աշխարհամասը ներկայացնող Մերի-Ջին Օ’Դոհերթի Վասմաթզյանի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պարբերականը գրում է, որ Մերին ծնվել է ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում, նրա հայրն ավստրալացի է, իսկ մայրը` հունական եւ հայկական արմատներ ունի: «Daily Mail»-ը հիշեցնում է, որ «Genealogy» խումբը ձեւավորվել է հատուկ այս տարվա մրցույթի համար: Խմբում ներառվել են Հայաստանից Ինգա Արշակյանը, Եթովպիայից` Վահե Թիլբյանը, Ամերիկայից` Թամար Կապրելյանը, Ճապոնիայից` Ստեֆանի Թոփալյանը եւ ֆրանսահայ Եսայի Ալթունյանը:

Ըստ թերթի` Մերին սովորել է ԱՄՆ-ում` Հյուսիսային Կարոլինայում, որտեղ ուսանել է վոկալ և ֆլեյտա: Այնուհետեւ նա տեղափոխվել է Ավստրալիա` իր երաժշտական կարիերան շարունակելու, որտեղ եւ 2007 թ.-ին հաղթել է ABC Symphony Ավստրալիայի երիտասարդ վոկալիստների մրցույթում: Մեկ տարի անց նա առաջինն էր, ով ստացավ գլխավոր մրցանակը Ավստրալիայի միջազգային օպերային մրցանակաբաշխության ժամանակ: Վերջում «Daily Mail»-ը նշում է, որ «Genealogy»-ն թողարկել է այն երգը, որով հանդես է գալու Ավստրիայում մայիսին կայանալիք մրցույթին: «Dont Deny» երգն արդեն հասցրել է արժանանալ քննադատների դրական գնահատականին:

«Եվրատեսիլ2015»երգիմիջազգայինմրցույթում Հայաստանը կներկայանա «Don’t deny» երգով, որը համամարդկային արժեքների մասին է, իսկ ասելիքը մեկն է. «Երջանկությունը ծնվում է, երբ մարդ հաշտ է ինքն իր հետ, իր ընտանիքում, սիրային եւ այլ հարաբերություններում: Սերունդները փոխվում են, բայց ծագումնաբանությունը՝ ոչ, ուստի սիրո ու համերաշխության արժեքները մնայուն են»: «Genealogy» խմբի առաջին տեսահոլովակի ռեժիսորն Արեն Բայադյանն է: Տեսահոլովակի հիմքում ծագումնաբանության գաղափարն է, ներկայացված գերդաստանը դիտարկվում է որպես մարդկության խորհրդանիշ, իսկ հիմքում ընկած է սերնդափոխության ֆենոմենը: Նոր սերունդը մշտապես փոխարինում է ավագ սերնդին՝ շարունակելով կրել ավանդույթներն ու արժեքները:

Հայերեն

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA