ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Muse բրիտանական ռոք խումբը ներկայացրել Է Psycho երգը, որը թողարկման պատրաստվող Drones վերտառությամբ յոթերորդ ստուդիական ալբոմից Է: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, կոմպոզիցիայի տեսահոլովակը հրապարակվել Է YouTube-ում կոլեկտիվի պաշտոնական ալիքով:
NME հանդեսը ճշտում Է, որ ալբոմի առաջին սինգլը կդառնա Dead Inside կոմպոզիցիան, որի ռելիզը կկայանա մարտի 23-ին: Բուն սկավառակը, որը ներառում Է 12 տրեկ, վաճառքի կհանվի հունիսի 8-ին:
Muse-ի ղեկավար Մեթ Բելամին պարզաբանել Է, որ նոր ալբոմի անվանումը կապված Է ռոբոտատեխնիկայի ակտիվ զարգացման հետ: «Աշխարհը գտնվում Է դրոնների իշխանության տակ, որոնք մեզ բոլորիս վերածում են ռոբոտների: Այդ սկավառակը քննում Է մարդու ներաշխարհը, նրա միայնությունը, կորսված հույսերը, նրա զոմբիացումը համակարգի կողմից, որը մարդկանց վերածում Է դրոնների, եւ, վերջապես, նրա հնարավոր փախուստն իրեն չարչարողներից»,-մեկնաբանել Է նա:
Muse ռոք խումբն ստեղծվել Է 1994 թվականին: Այն ունի երեք մշտական անդամ՝ Մեթյու Բելամին եւ Քրիս Ուոլսթենհոլմը (վոկալիստ եւ կիթառահար), ինչպես նաեւ Դոմինիկ Հովարդը (հարվածային գործիքներ): Երաժիշտներն արժանացել են 40-ից ավելի միջազգային պարգեւների, այդ թվում՝ MTV Europe Music Awards-ի, NME Awards-ի եւ «Գրեմմիի»: Muse-ն աշխարհում վաճառել Է իր ավելի քան 20 միլիոն սկավառակ: Իր 20-ամյա գործունեության ընթացքում կոլեկտիվը թողարկել Է վեց ալբոմ: